ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թումոն մտնում է Եվրոպա. Փարիզում կբացվի սեպտեմբերի 25-ին

29 հունիսի, 2018 | 08:44

Երեկ Փարիզում տեղի ունեցավ Թումո Փարիզ կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ: Միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ Թումո Փարիզի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից՝ տեղակայվելով Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: Այս մասին տեղեկանում ենք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից։

Թումո Փարիզը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին միջազգային կենտրոնն է: Այն անվճար կրթություն կապահովի 12-ից 18 տարեկան շուրջ 1500 պատանու: Կենտրոնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և երաժշտություն: Թումո Փարիզը գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ կենտրոնական կայարանին կից, և ըստ քաղաքապետ Անն Իդալգոյի` Թումոն կդառնա երիտասարդության հաղորդակցման խաչմերուկ, որտեղ նրանք ոչ միայն կուսումնասիրեն նոր հմտություններ, այլ նաև իրականություն կդարձնեն իրենց ամենաստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները:

Կենտրոնի բացման նախաձեռնությունը մեկնարկեց դեռ 2016 թվականին, երբ Թումո Երևան իր այցի ժամանակ Իդալգոն և Մարի Լու Փափազյանը Փարիզում կենտրոն բացելու պայմանավորվածություն ձեռք բերեցին: Բազմաթիվ աշխատանքային այցերից, ծրագիրը ֆրանսերենին ադապտացնելուց և բոլոր հարմարությունները ապահովելուց հետո Թումո Փարիզն արդեն լիովին պատրաստ է մեկնարկին: Հուլիսի 3-ին փարիզյան կենտրոնին վերջերս միացած աշխատակիցները Ֆրանսիայից կժամանեն Թումո Երևան` սկսելու վերապատրաստման հագեցած ծրագիր։

«Թումո Փարիզի բացումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է», ասաց Մարի Լու Փափազյանը: «Այս քայլով մեկնարկում է մեր միջազգային տարածումը, որը թույլ կտա Թումոյի կրթական նոր մեթոդները հասանելի դարձնել միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանում 25 Թումո կենտրոններ բացելու համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսները»:

 


Առնչվող նյութեր
1. Եռաչափ սկանավորման, թվայնացման նախագիծ Հայաստանի Վայոց ձորի մարզում
2. Մեկնարկեց Թումո Գյումրիի ապագա շինության վերակառուցումը
3. Թումոն՝ բանակում. 21-րդ դարի կրթությունը՝ զինվորական համազգեստով
4. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
5. ,,Հոգիս՚՚ խմբի համաշխարհային դեբյուտը եւ ֆլեշմոբը ՄԱԿ-ում
6. Թումո Ստեփանակերտը դարձավ մեկ տարեկան
7. Wolfram Research-ի ամառային ճամբարը` Թումո Երևանում
8. Շարլ Ազնավուրը այցելել է ԹՈՒՄՈ
9. ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ
10. ԹՈՒՄՈ-ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: