ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թումանյանի ժառանգները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետի եւ մշակույթի նախարարի պաշտոնակատարներին

05 դեկտեմբերի, 2018 | 13:50

Բաց նամակ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին,

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

 ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին

 

Հովհաննես Թումանյանի թոռնուհիներ՝ Իրմա Սաֆրազբեկյանից և Սուրմա Թումանյանից, ծոռներ՝ Կարինեից, Ելենայից, Անահիտից, Տատյանայից, Հովհաննեսից, Արեգից, Ռուբենից և Սոֆյայից.

 

Մեծն Թումանյանի հետնորդները և ընտանիքը ժամանակին նախաձեռնեցին և  հիմնադրեցին Հովհաննես Թումանյանի թանգարանը Երևանում, նաև Դսեղում։ Թումանյանի այրին՝ մեր տատիկը` Օլգա Թումանյանը թանգարանին նվիրեց Թումանյանի աշխատասենյակը։  Թանգարանի մյուս սենյակները ևս կահավորվել են Թումանյանների նվիրաբերած իրերով։ Թումանյանի դստեր՝ Թամարա Թումանյանի մահվանից հետո թանգարանի գոյության երկար տարիների ընթացքում թագարանը չեն ղեկավարել թումանյանագետներ, ովքեր լավ գիտեն մեծ գրողի կյանքն ու գրական ժառանգությունը։ Դա թողնենք անցյալի չինովնիկների խղճին….

Այսօր մեզ այս էլ որերորդ անգամ չի կարող չանհանգստացնել այն իրողությունը, որ այժմյան տնօրենի գնալուց հետո (նա հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր է դառնում դեկտեմբերի 9-ին և հեռանալու է այդ պաշտոնից, քանի որ օրենքը թույլ չի տալիս վարչական աշխատանքը համատեղել պատգամավորի գործունեության հետ, բայց և ուշքն ու միտքը թանգարանից չի կտրելու) ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ։ Հատկապես այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի նախօրյակին կարելի է սթափ քայլ կատարել և թանգարանի տնօրենի պաշտոնին բերել թումանյանագետի, ով մեծ բանաստեղծի կյանքի և ստեղծագործության մասին տասից ավելի գրքերի հեղինակ է։ Նա հեղինակել է նաև Թումանյանի գիտական կենսագրությունը՝ երեք հատորով։ Խոսքը բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի մասին է, ով տասը տարուց ավելի աշխատել է թագարանում և ծանրակշիռ փորձ ունի նաև այդ առումով։

Հուսով ենք, որ այս անգամ Դուք Ձեր աջակցությունը կունենաք, որ վերջապես թումանյանական օջախին տեր կանգնի գրողի կյանքի և գործունեության գիտակ-մասնագետը։ Գաղտնիք չէ, որ թումանյանական ստեղծագործությունը կարիք ունի նոր մոտեցումների և ուսումնասիրությունների, որի իրականացման դարբնոցը կարող է դառնալ թանգարանը, եթե այն ունենա արժանապատիվ և փորձառու մասնագետ-ղեկավար։ Լիահույս ենք, որ մեր մտահոգությունները և առաջարկությունները կարժանան Ձեր ուշադրությանը և հավանությանը։ Կսպասենք Ձեր արձագանքին։

Հարգանքով՝ Թումանյանների  ընտանիք

 

Տեղեկատվության համար Իրմա Սաֆրազբեկյան

Հեռ, +4915125803802

Էլ.փոստ   irma.safrazbekyan@yandex.ru

irma.safrazbekyan@yandex.com

 


Առնչվող նյութեր
1. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
2. Հովհաննես Թումանյանի 150 ամյակին ընդառաջ. Պրահայում հանդիպում Թումանյանի թոռնուհու հետ
3. Թումանյան` մեծ նվիրյալը
4. Օլգա Թումանյան. գիրք Հովհաննես Թումանյանի կնոջ մասին
5. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
6. Թբիլիսիում նշվել է «Վերնատան» հիմնադրման 120 ամյակը
7. Բաց նամակ Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին
8. Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները
9. Լոռու մարզի Դսեղ գյուղում տեղի ունեցավ ավանդական «Թումանյանական օրը»
10. Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: