ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան, լավագույն երգիչ՝ Էրիկ. հանձնվեցին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակները

02 ապրիլի, 2018 | 13:32


Մարտի 31-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը, որտեղ ներկայացված էին 2017 թվականի ընթացքում աչքի ընկած կատարողներն ու ստեղծագործողները:
Դասական երաժշտության ժանրում լավագույններն էին`
Լավագույն համերգային նախագիծ- «Ահեղ դատաստան» (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)
Լավագույն ալբոմ – «Alexsandr Harutyunyan: Complete piano works», Հայկ Մելիքյան
Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) -Դիանա Ադամյան (ջութակ)
Լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ)-Լիպարիտ Ավետիսյան (տենոր)
Լավագույն երաժշտախումբ – «Հովեր» պետական երգչախումբ

Ժողովրդական երաժշտության ժանրում լավագույններն էին`
Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) -Նորայր Գափոյան (դուդուկ)
Լավագույն երաժիշտ-կատարող(վոկալ)-Վարդան Բադալյան
Լավագույն ալբոմ –«Քեզ եմ հիշում » (Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ)
Լավագույն երաժշտախումբ – «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ»
Լավագույն համերգային նախագիծ-«Դուդուկի մեծարման երեկո»(Կամո Սեյրանյան)

Մասսայական երաժշտության ժանրում լավագույններն էին`

Լավագույն ՓՈՓ խումբ-«Արցախի ձայներ»
Լավագույն ալբոմ-«Զարմանալի և անսովոր» YellowStons
Լավագույն ռոք խումբ- NEMRA
Լավագույն տեսահոլովակ – «Սիրո Հավերժ քաղաք»(Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան)
Լավագույն համերգային նախագիծ-«Սիրո Հավերժ քաղաք» (Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան )
Լավագույն դուետ – «Արամ MP3 և 3.33»
Տարվա հիթ- «Լուսին» (Գարիկ և Սոնա) Երգիչները մրցանակը փոխանցեցին երգի հեղինակ՝ Էդգար Էլբակյան կրտսերի մորը՝ դերասանուհի Աննա Էլբակյանին
Տարվա հայտնություն -Հակոբ Հակոբյան և Արման Հովհաննիսյան
Տարվա լավագույն երգիչ-Էրիկ
Տարվա լավագույն երգչուհի- Իվետա Մուկուչյան

Հատուկ մրցանակներ տրվեցին

1. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ «Համահայկական նվագախումբ»
նախագիծը լավագույնս իրականացնելու համար
2. Տիգրան Մանսուրյանին՝ « Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության
մեջ» համերգաշարի համար
3. «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ «Մշակութային Կանգառ » նախագծի
իրականացմանն աջակցելու համար
4. Ջազի հայկական ասոցիացիային՝ ջազը հանրահռչակելու համար
5. Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո իրականացված
«Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» բարեգործական համերգային նախագծին
6. «Երգ Արցախից»- Գայա Արզումանյան «Այայի երկիր Արցախ»
7. Հանրային հեռուստաընկերությանը՝ մշակութային կյանքը լավագույնս
լուսաբանելու համար
8. Սիրուշոյին՝ արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար
9. Արտակ Կիրակոսյանին՝ «Կրկին բեմում» համերգային նախագծի համար
10. Արթուր Գրիգորյանին` Հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով:


Առնչվող նյութեր
1. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
2. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
3. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
4. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
5. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
6. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
7. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
8. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
9. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
10. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: