ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թրամփը ճանաչեց Երուսեղմն իբրև Իսրայելի մայրաքաղաք

06 դեկտեմբերի, 2017 | 19:10

ՎԱՇԻՆԳՏՈՆ. – Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտնապես ճանաչեց Երուսաղեմն իբրև Իսրայելի մայրաքաղաք, ինչպես հայտարարել էր իր նախընտրական խոստումներում։  Այսպիսով նա կտրուկ փոխում է ԱՄՆի արտաքին քաղաքականության յոթ տասնամյակների ուղղվածությունը և խոստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

Ըստ Թրամփի, Իսրայելն անկախ ու ինքնիշխան պետություն է և ցանկացած այլ ինքնիշխան պետության նման իրավունք ունի ընտրելու իր երկրի մայրաքաղաքը։ Փաստն այն է, որ ՄԱԿը չի ընդունում Իսրայելի ինքնիշխան վերահսկողությունն Երուսաղեմի վրա, այդ իսկ պատճառով բոլոր պետությունների դեսպանատներն աշխատում են Թել Ավիվում։

Պարզից էլ պարզ է, որ Թրամփի հայտարարությունները խճճելու են Մերձավոր Արևելքի առանց այն էլ  ոչ պարզ իրավիճակը, սրելու են կացությունը և հանգեցնելու բռնությունների, բախումների ու ահաբերչական գործողությունների նոր ալիքի։

Պետք է նկատել, որ իր ողջ ելույթի ժամանակ Թրամփն ընդգծված կերպով արտասանում էր «Իսրայել» և «պաղեստինցիներ», ոչ թե «Պաղեստին», ինչը նույնպես նախագահի աշխարհաքաղաքական մոտեցումների շրջանակներում է։

Թե ինչու հիմա Թրամփը հանդես եկավ նման հայտարարությամբ, շատ փորձագետներ մեկնաբանում են այն հանգամանքով, որ ԱՄՆի նախագահը հիմա ծայրահեղ աջերի ու հրեական լոբբիի մեծ ճնշման տակ է։

Աննա Կարապետյան


Առնչվող նյութեր
1. Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
2. Մայր Աթոռն ու Երուսաղեմի պատրիարքարանը մտահոգություն են հայտնել Թրամփի հայտարարության վերաբերյալ
3. Արամ Ա. Կը Մերժէ Երուսաղէմը Իսրլայէլի Մայրաքաղաք Նկատելու Մասին Նախագահ Թրամփի Յայտարարութիւնը
4. Թրամբ երկու միլիառ իսլամի դէմ յանդիման պիտի կանգնի. Աքսայի իմամ
5. Հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Նալբանդյանը՝ Երուսաղեմի կարգավիճակի մասին
6. Կթվայնացվեն Երուսաղեմի Գյուլբենկյան Մատենադարանի ձեռագրերի մի մասը. Սիոն ամսագրի բոլոր համարները եւ Մայր Ցուցակ Ձեռագրացի 12 հատորները
7. Հրեաների, քրիստոնյաների, հայերի եւ մահմեդականների քաղաքը
8. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով
9. Երուսաղեմում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն
10. Յոթ երկրների ցանկի հետևում տեսանելի քաղաքականությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հինգերորդ դարի պատմիչը նկարագրում է հայ հասարակության ողբալի վիճակը
2.Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համացանցի հասանելիությունն ի շահ ամենախոցելի երեխաների (ՅՈՒՆԻՍԵՖ)
3.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
4.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
5.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
6.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
7.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
8.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
9.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
10.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: