ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Together4Armenia հարթակը միավորում է Հայաստանի եւ սփյուռքի մասնագետներին

28 հունիսի, 2018 | 09:29

Կատարելագործված Together4Armenia հարթակը միավորում է 14 երկրներից 62 սփյուռքահայ մասնագետների Հայաստանում իրականացվող 52 ծրագրերի շուրջ. ավելին` առաջիկայում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը,  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի հետ միասին  հունիսի 27-ին ներկայացրին Together4Armenia (Միասին հանուն Հայաստանի) հարթակի նոր ձևաչափով վերագործարկված տարբերակը (www.Together4Armenia.am):

Նորացված հնարավորություններով հարթակի նպատակը աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ փորձագետների և Հայաստանի համայնքների ու հասարակական կազմակերպությունների միջև արդյունավետ ու տևական կապ ձևավորելն է:

Together4Armenia-ն խրախուսում է ինտելեկտուալ կամավորությունը՝ կամուրջ հանդիսանալով տեղական նախաձեռնությունների և Սփյուռքի հայ մասնագետների միջև, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքը ծառայեցնել Հայաստանի մարզերի զարգացմանը:

Վերափոխված հարթակն ավելի պարզ ու հարմար է օգտագործման համար թե´ գրանցման, թե´ համագործակցության ընթացքում: Հարթակն ունի որոնման և առցանց հաղորդակցման համակարգեր, որոնք օգնում են արագ կերպով գտնել համայնքային ծրագրերի պահանջներին համապատասխան մասնագետների և անմիջական կապ են ստեղծում երկու կողմերի միջև:

«Together4Armenia հարթակը խթանում է գիտելիքի և փորձի փոխանցումը և բարի կամքի դրսևորումը, ինչը մեծապես կարևոր է Հայաստանի զարգացման ներկա փուլում: Մենք լիահույս ենք, որ այս հարթակի միջոցով Սփյուռքի լավագույն մասնագիտական ներուժը կօգնի ամրապնդել Հայաստանի համայնքները՝ առավել ապահով և բարեկեցիկ միջավայր ստեղծելով հայ ընտանիքների և նրանց երեխաների համար»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

2016թ.-ից ի վեր ավելի քան 60 մասնագետ Սփյուռքից այս անվճար վեբ-հարթակի միջոցով իր փորձն է փոխանցել Հայաստանում ապրող մոտ 2100 բնակչի: Նրանց մասնակցությունն ու խորհրդատվությունն օգնում է լուծումներ գտնել համայնքային տարբեր խնդիրների համար և նոր շունչ հաղորդել ամենատարբեր ոլորտների զարգացմանը՝ կրթությունից մինչև գյուղատնտեսություն, նորարարական տեխնոլոգիաներից մինչև ծրագրերի կառավարում:

«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համար ավելի հզոր Հայաստան կառուցելու նախապայմաններից մեկը բազմակողմանի զարգացած և ակտիվ քաղաքացիական հասարակություն ունենալն է: Մենք հավատացած ենք, որ Սփյուռքի մասնագետների ներուժը Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման գործում ներգրավելը բացառիկ հնարավորություն է, որը կնպաստի նաև Հայաստանի և Սփյուռքի միջև երկարաժամկետ կապերի հաստատմանը: Սրանք ՀԲԸՄ Հայաստանի այն կարևորագույն երկու նպատակներն են, որոնց իրականացման համար կարևոր հարթակ է հանդիսանում Together4Armenia-ն»,- նշել է ՀԲԸՄ Հայաստանի ՔՀ Կամուրջ ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը:

Միջոցառմանը մասնակիցները ծանոթացան ներգրավված փորձագետների ու շահառուների ներկայացրած պատմություններին և քննարկեցին ինտելեկտուալ կամավորության արժեքը՝ որպես Հայաստանի զարգացման գործում շոշափելի արդյունք բերող նշանակալից միջոց:

Այցելե՛ք www.Together4Armenia.am կայք այսօր և հետևեք փորձագետների ու ծրագրերի նորություններին www.facebook.com/Together4Armenia/ էջի միջոցով, որտեղ կարող եք տեղադրել ֆեյսբուքյան Ձեր էջի նկարը T4A հատուկ շրջանակի մեջ:

Together4Armenia հարթակը ստեղծվել է 2016-թ.-ին և այժմ գործարկվում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ և Առաքելություն Արևելք Հայաստանի հետ համագործակցությամբ:

Հարթակը խրախուսում է Հայաստանի համայնքային կազմակերպություններին և արտերկրում ապրող հայազգի մասնագետներին գրանցվել և շոշափելի արդյունք բերել Հայաստանի զարգացմանը։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը
2. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում
3. Միքայել Զոլյան. Ոչ մեկին չի հաջողվել Հայաստանում բռնապետություն կառուցել
4. Թավշյա հեղափոխության ապագան. Ստեփան Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ-ին
5. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
6. Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար
7. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
9. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
10. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: