ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տիգրան Սեյրանյան. ,,Չեխիայի խորհրդարանը վերահաստատեց ժողովրդավարության, մարդու իրավունքների բարձր արժեքների նկատմամբ իր հավատարմությունը,,

26 ապրիլի, 2017 | 10:05

Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խնդրանքով, մեկնաբանել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը։ 

ՕՐԵՐ.– Հարգելի պարոն Սեյրանյան, ինչպե՞ս կգնահատեիք ապրիլի 25-ին Չեխիայի  խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված բանաձեւը։ Իհարկե, այս աշխատանքներին դուք ակտիվորեն մասնակցել եք, սակայն որքանո՞վ էր սպասված այս պահին ճանաչումը։

Տիգրան Սեյրանյան. -Իհարկե սա երկարատև և համբերատար աշխատանքի արդյունք է։ Մինչ այսօր փորձեր են եղել հարցը դնել Պատգամավորների պալատի օրակարգ՝ 2016թ․ ամռանը և բոլորովին վերջերս, ս․թ․ ապրիլի 4-ին։ Վերջին անգամ 11 ձայն չէր հերիքել, որպեսզի բանաձևի նախագիծը դրվի քվեարկության։ Կային խանգարող բավականին լուրջ հանգամանքներ։ Այնուամենայնիվ, այս անգամ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Րոբին Բյոհնիշի նախաձեռնությամբ քվեարկության էր դրվել իր պատրաստած նախագիծը։ Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, որից 104-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ ձեռնպահ։ Կողմ քվեարկած պատգամավորները ներկայացնում են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի բոլոր ութ խմբակցությունները։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին, մեր բոլոր չեխ բարեկամներին՝ խորհրդարանականներին և քաղաքացիական հասարակայնության ներկայացուցիչներին, ՀՀ ԱԺ այն պատգամավորներին, որոնք եռանդուն կերպով նպաստել են այս պատմական փաստաթղթի ընդունմանը։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Չեխիայի հայ համայնքի ավանդը, որն իր հետևողական քայլերով, այս հյուրընկալ և գեղեցիկ երկրում իր քրտնաջան և ազնիվ աշխատանքով կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց այն հարգանքն ու գնահատականը, որը ճանաչելի դարձրեց իրեն, ձայնն էլ՝ լսելի իշխանությունների համար։ Շնորհակալ եմ նրանց համագործակցության համար։

Այս բանաձևի ընդունմամբ, որով դատապարտվում են նաև հրեաների, գնչուների, սլավոնների և այլ ազգերի նկատմամբ կատարած ցեղասպան գործողությունները, Չեխիայի խորհրդարանը վերահաստատեց ժողովրդավարության, մարդու իրավունքների բարձր արժեքների նկատմամբ իր հավատարմությունը։

Նշեմ, որ Հայոց ցեղասպանությունն առանձին է նշված այս բանաձևում։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
5. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
6. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
7. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
8. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
9. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
10. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: