ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի դասախոսությունը Պրահայի Անգլո-Ամերիկյան համալսարանում

16 մայիսի, 2016 | 21:50

despan seyranianՄայիսի 16-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդես եկավ դասախոսությամբ Պրահայի Անգլո-Ամերիկյան համալսարանում կազմակերպվող ավանդական «Դիվանագիտական ֆորում»-ին, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, վերլուծաբաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպանը ներկաներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես` ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ադրբեջանական զինուժի՝ միջազգային tigran seyranian despanահաբեկչական խմբավորումների ոճով իրականացված վայրագությունները հայ դիրքապահների և քաղաքացիական ազգաբնակչության նկատմամբ։ Այդ համատեքստում հայ դիվանագետը շեշտեց, որ Ադրբեջանի վարչակարգը հավատարիմ է մնում իր՝ մարդասպաններին հերոսացնելու քաղաքականությանը։

Իր խոսքում դեսպան Սեյրանյանը նշեց նաև, որ ապրիլյան «4-օրյա պատերազմը» մեծապես վնասել է բանակցային գործընթացին և որ ընթացիկ քննարկմանը զուգահեռ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ մեկնարկում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ուղղված խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման համար համապատասխան պայմանների ձևավորմանը։

Դեսպան Սեյրանյանը նաև պատասխանեց ֆորումի մասնակիցների բազմաթիվ հարցերին։ Հատկապես ակտիվ ադրբեջանցի ուսանողների եւ ԱՀ դեսպանության ներկայացուցիչների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: