ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպացի լրագրողները բացահայտել են Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը. 2.5 միլիարդ եվրոպացիներին կաշառելու համար

04 սեպտեմբերի, 2017 | 21:26

 

ՊՐԱՀԱ.- Եվրոպական հետաքննող լրագրողները բացահայտել են, որ Ադրբեջանը 2.5 միլիարդ դոլլար  /55 միլիարդ չեխական կրոն/ է ծախսել՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու համար։ Ինչպես հայտնում է չեխական aktualne.cz լրատվական կայքէջը, այդ գումարից 130 միլիոն կրոնը հանգրվանել է չեխական բանկերում։ Այդ մասին չեխ հետաքննող լրագրողները բացահայտել են՝ օգնելով իրենց եվրոպացի գործընկերներին։ Բաքվում գործել է կոռուպցիոն հիմնադրամ, որից գումարներ են ուղարկվել տարբեր եվրոպացիների, այդ թվում՝ հաճախ թանկարժեք զարդերի կամ անշարժ գույքի ձեւով։  Այդ բանկային փոխանցումների  ցանկը հաջողվել է պարզել  դանիական Berlingske  թերթին։ Չեխիայում ամենաշատ գումարը եկել է Նագիեւների ընտանիքի հաշվեհամարին, որոնց հայրը՝ Ալի Նագիեւը Ադրբեջանի հակակոռուպցիոն բաժանմունքի ղեկավարի տեղակալն է։ Նրա տղաներն ու առեւտրային գործընկերներն ամենամեծ ներդումն են արել Չեխիայում , որն անցնում է 1 միլիարդ կրոնը։

Բացի հայտնի քաղաքական գործիչներից, այդ գաղտնի հիմնադրամից գումարներ են ստացել նաեւ լրագրողները, ֆուտբոլիստները, Արդբեջանցի հայտնի քաղաքական գործիչների երեխաները։

Օրինակ ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրեւը 20 հազար եվրո է ստացել այդ նույն հիմնադրամից։ Այդ գումարը ստանալուց 3 օր անց Բոկովան Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացել է  Ադրբեջանին նվիրված  ցուցահանդես, որը ֆինանսավորել էր Հայդար Ալիեւ հիմնադրամը, որն էլ գլխավորում է Ադրբեջանի առաջին տիկինը։  Բայց Կալին Միտրեւը նախկինում նույնպես գումարներ է ստացել Ադրբեջանից։ Միայն 2012-2014 թթ. Բուլղարիայի եւ Շվեյցարիայի նրա հաշվեհամարներին է փոխանցվել 425 հազար եվրո։ Փոխանցումները արվել են ինչպես լոնդոնյան 4 ընկերությունների միջոցով, այնպես էլ աֆշորային ֆիրմաների։

Հետաքրքիր է, որ լրագրողները բացահայտում են, թե Չեխիայում ինչ ադրբեջանցիներ են ստացել, սակայն որեւէ չեխ քաղաքական գործչի անուն չեն նշում։ Թեեւ շատերին է հայտնի, թե որ քաղաքական գործիչներն են հատկապես սերտ կապերի մեջ Ադրբեջանի հետ։

Հուսանք, առաջիկայում  նաեւ նման բացահայտումներ կարվեն։

 

ՕՐԵՐ

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
2. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
6. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
7. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
8. Հազարավոր մալթացիներ պահանջեցին ճշմարտություն եւ արդարություն՝ հիշեցնելով Ադրբեջանի հետ կապված կոռուպցիան
9. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
10. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: