ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

System of a Down ռոք խմբի «Արթնացեք հոգիներ» անվանումով եվրոպական համերգների տոմսերն արդեն սպառվել են

06 փետրվարի, 2015 | 07:56

sistem of a downԱմերիկյան հանրահայտ System of a Down ռոք խումբը հայտարարել է Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային շրջագայություն կազմակերպելու մասին:

«Արթնացե’ք հոգիներ» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 6-ին` Լոս Անջելեսում, այնուհետև կշարունակվի Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեդիայում, Ռուսաստանում ու ապրիլի 23-ին անվճար համերգով կավարտվի Երևանի Հանրապետության հրապարակում:

Նշենք սակայն, որ արդեն իսկ համացանցոմւ վաճառվել են խմբի եվրոպական համերգների բոլոր տոմսերը։ Դեռեւս կարող են տոմսեր գնել Մոսկվայում բնակվող երաժշտասերները։

asbarez.com-ը հանդիպել է խմբի մենակատար Սերժ Թանկյանին ու զրույցել նրա հետ:

Երաժիշտն ասել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում լայնազանգված անվճար համերգ կազմակերպելը շատ տեղին է: Նրա խոսքով` չի բացառվում նաև, որ համերգը հեռարձակվի համացանցով, որպեսզի աշխարհի ցանկացած կետում մարդիկ կարողանան լսել այն:

««Արթնացեք հոգիները» ոչ միայն միտված է անտեղյակ մարդկանց իրազեկել Ցեղասպանության մասին, այլև նպատակ ունի համեստ դերակատարում ունենալ արդարության վերականգնման  հարցում»,-ասել է Թանկյանը:

Նա հավելել է, որ իրեն անչափ ոգևորում է այն փաստը, որ թուրքական հասարակության որոշ շրջանակներ ներկայում հսկայական աշխատանք են տանում Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը հասնելու համար:

Երաժիշտը նաև պատմել է, որ թեև ինքը կամ System of a Down խումբը հասկանալի պատճառներով երբևէ ելույթ չեն ունեցել Թուրքիայում, այնուհանդերձ` նրանք այդ երկրում ունեն երկրպագուների մեծ բանակ, ովքեր մշտապես ակտիվ պաշտպանում են թուրքական մամուլի կողմից քարկոծվող ամերիկահայ երաժիշտներին:


Առնչվող նյութեր
1. Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Թանկյանին եւ Կարին Հովհաննիսյանին
2. Սերժ Թանկյանը ֆիլմի եւ երաժշտական փառատոնի ծրագրեր է ներկայացրել մշակույթի նախարարին
3. Սերժ Թանկյան. ,,Կներեք, որ ֆիզիկապես ուշացա հեղափոխությունից, բայց հոգեպես այստեղ էի,,
4. Դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք․ Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին
5. Սերժ Թանգեան Հայկական Սուրճի «Գաւաթ» Պիտակը Կը Հիմնէ
6. Ջոն Մալկովիչը կբացի Արամ Խաչատրյան փառատոնը. կհնչի նաեւ Սերժ Թանկյանի սիմֆոնիան
7. Լեգենդար System-ը կփոխի աշխարհը. գնդացրային համազարկեր Պրահայում
8. System of a Down խումբը այսօր ելույթ կունենա Պրահայում՝ եվրոպական տուրի շրջանակներում
9. System of A Down-ը Նիդերլանդներում փայլուն համերգ ունեցավ
10. Թանկյանը համերգ կտա, Էգոյանը ֆիլմ կնկարահանի, իսկ Խանջյանը բոլորին կոչ է անում գալ Արցախ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: