ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում

16 մարտի, 2018 | 10:15

Մարտի 13-ից 15-ը Ստրասբուրգի կենտրոնական Կլեբեր հրապարակում տեղակայված «Aubette» սրահում կայացավ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության և Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ: Այն Ստրասբուրգում Արցախին նվիրված առաջին միջոցառումն էր:

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով, կարևորելով միջոցառման նշանակությունը, մասնավորապես, նշեց․ «Ցուցադրվող լուսանկարներում դուք կտեսնեք ոչ միայն պատմամշակութային հուշարձաններ, տեսարժան վայրեր, այլ նաև հասարակ մարդկանց` լի կյանքով ու ապագայի հանդեպ հավատով: Հենց այդ ապագան երաշխավորելու նպատակով էր, որ սկսվեց Արցախյան շարժումը, որի 30-ամյակն ենք նշում այս տարի և որի շրջանակներում էլ ծնվեց նման ցուցահանդեսի գաղափարը»:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Արցախը ոչ միայն հայկական իրականության, մշակույթի և կրոնի, այլև քաղաքակիրթ ողջ աշխարհի կողմից որդեգրած համամարդկային արժեքների կրողն է։ Եվ Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը միաբան են՝ աջակցելու և սատարելու Արցախի մեր հայրենակիցներին և պաշտպանելու նրանց հիմնարար իրավունքները և ազատությունները։

Դեսպան Հովհաննիսյանը խորհրդանշական համարեց, որ Արցախին նվիրված ցուցահանդեսը կազմակերպվում է Ստրասբուրգում՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնորդող կազմակերպությունը` Եվրոպայի խորհուրդը հյուրընկալող քաղաքում, և եզրափակեց, որ նման միջոցառումներն առիթ են ծառայում հերթական անգամ վերահաստատելու այդ հարցում մեր վճռականությունը։

Միջոցառմանը ներկա էին Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
2. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
3. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
4. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
5. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
6. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
7. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
8. Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը
9. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
5.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
6.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
7.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
9.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
10.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: