ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի քաղբանտարկյալներին նվիրված հանդիպում Ստրասբուրգում

31 մարտի, 2018 | 10:46

Հանդիպում ԽԿԿ-ի հետ Եվրոպական Խորհրդի նստավայրում

 

2018 թ-ի մարտի 27-ին, Եվրոպական Խորհրդի Ստրասբուրգի նստավայրում, «Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե»-ի եւ «Հայկական վերածնունդ – Փարիզ» կազմակերպության պատվիրակությունը ներկայացավ «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի Կանխարգելման եվրոպական Կոմիտե»-ի (ԽԿԿ) անդամների հետ նշանակված հանդիպմանը։

Հանդիպման սկզբում խոսվեց Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի եւ մոտ օրերս կատարվելիք նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցման մասին, ինչը եւ իրական իշխանությունը վարչապետի ձեռքը հանձնելով եւ նախագահին վերապահելով պրոտոկոլային դերակատարություն, ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանին հնարավորություն պիտի տա նախագահի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտից հետո մնալ իշխանության՝ ընդլայնված լիազորություններով օժտված վարչապետի համազգեստով։

Ապա խոսվեց 2017 թ-ի նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության եւ Հայաստանի միջեւ ստորագրված Համապարփակ եւ Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ) մասին։ Ինչպե՞ս պիտի կարողանան համագոյակցել մի կողմից՝ Համաձայնագիրը, մյուս կողմից՝ Հայաստանի պատկանելիությունը ռուսական ուղեծրի մեջ գտնվող ԵՏՄ-ին։

Ինչպիսի՞ն պիտի լինեն հետեւանքները քաղաքացիական հասարակության համար։ Ինչու՞մ պիտի կայանա այս վերջինիս դերակատարությունը այն ժամանակ, երբ Համաձայնագրի հանձնարարությունները ոչ-հարկադրական բնույթ են կրում։ ՀԸԳՀ-ում, ի միջի այլոց, նախատեսված է, որ համաձայնագրի իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակությանը բավականին կարեւոր դերակատարություն կհատկացվի, եւ այդ առումով էլ, գործընթացի շրջանակում կստեղծվի անկախ «քաղաքացիական հասարակության հարթակ», որտեղ կհամագործակցեն հայկական եւ Եվրոպական Միության կազմակերպություններ։

Այնուհետեւ մտքերի փոխանակումը շարունակվեց այն բոլոր նյութերի շուրջ, որ պարունակում էր պատվիրակության կողմից՝ ԽԿԿ-ի անդամներին փոխանցելու համար պատրաստված թղթապանակը.  ԽԿԿ-ի առաքելության ու նրա ծավալած գործունեության մասին նյութեր, եւ կամ առհասարակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նյութեր։

– Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն – 2017, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

http://hcav.am/publications/6-2-18-9/

 

– 2016 թ. ձմեռային և 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին. զեկույց

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

http://hcav.am/publications/25-12-17-3/

– Հայաստանի մէջ՝քաղաքական բանտարկեալների եւ հալածեալների ցանկ

2017 թ. դեկտեմբեր 8-ի դրութեամբ — 109 հոգի (ոչ սպառիչ ցանկ)

– 109 հոգուց ՝ իրենց փաստաբանների կողմից կազմված 20 առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալի ցանկ։ Նրանցից ոմանք առողջական բարդ խնդիրներ ունեն եւ նրանց համար բանտում չկան բավարար բուժման միջոցներ։

– 2018 թ. մարտի 13-ին, փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից տրամադրված տեղեկությունները՝ կալանավորված անձանց ու նրանց փաստաբանների, ինչպես նաեւ հարազատների, բարեկամների ու համակիրների նկատմամբ իրականացվող ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների մասին

– 2018 թ. մարտի 22-ի Հայտարարությունը եւ այն ստորագրած ՀԿ-ների ցուցակը, ֆրանսերենով եւ անգլերենով

– Կարո Եղնուկյանի  2018 թ. հունվարի 10-ի «ՀԿ-ների առաքելությունը՝ ԵՄ համաձայնագրի իրագործման հարցում» հոդվածի ֆրանսերեն թարգմանությունը

Հոդվածի բնագիրը հայերենով հրապարակված է մի քանի կայքէջերում, որոնցից է ՝ http://www.a1plus.am/1589320.html

Հոդվածի ֆրանսերեն թարգմանությունը հրապարակված է armenews-ի կայքէջում.

http://www.armenews.com/article.php3?id_article=152315

http://www.armenews.com/mot.php3?id_mot=43

– Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի մասին ՝« The obvious violations against Garo Yegnukian, confirming that Yegnukian is a political prisoner »

– Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե-ի կողմից Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յաքլանդին հանձնված նամակի պատճենը, Ստրասբուրգում «Հայկական Վերածնունդ Փարիզ»-ի եւ Կոմիտեի կողմից կազմակերպված եվրոպայի տարբեր երկրներից եկած հայերի ցույցի ժամանակ, 2018 թ. մարտի 10-ին

 – «Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե»-ի եւ «Հայկական Վերածնունդ Փարիզ»-ի 2018  թ. մարտի 20-ի մամուլի հաղորդագրությունը (ֆրանսերեն եւ անգլերեն), որը դատապարտում է ծանր մեղադրանքները Արցախյան պատերազմի հերոսՇուշիի ազատագրող առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դեմդատապարտված 10 տարի 5 ամսվաազատազրկման«Հիմնադիր խորհրդարանի անդամ» Գևորգ Սաֆարյանը ՝ 5 տարի 5 ամսվա ազատազրկմանակտիվ քաղաքացիերեք անչափահաս երեխաների հայր՝ Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվաԱրցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանըդուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկմանՊարոն Թորբյորն Յագլանդին ուղղված իր նամակում Կոմիտեն նույնպես պահանջում էր նրանցինչպես նաեւ Կարո ԵղնուկյանիԱնդրեաս ՂուկասյանիՇանթ Հարությունյանի անհապաղ ազատ արձակումը

Այնուհետեւ քննարկվեց այն կետը, որ Եվրոպական Միությունը վճռական է տրամադրված հենց նոր ստորագրված Համաձայնագրի շուրջ եւ ակնկալում է, որ դրա իրագործման գործընթացում հայկական եւ եւվրոպական ՀԿ-ները գերակշռող դերակատարություն ունենան։

Այդ մասին հետաքրքիր եղավ Կարո Եղնուկյանի վերոնշյալ հոդվածից մի քանի հատվածի բարձրաձայն ընթերցումը։ Այս հոդվածը, գրված բանտախուցի անկյունում, «նամակներ բանտից» շարքից է, նրանց՝ ովքեր բոլոր ժամանակներում պայքարել են հանուն ժողովուրդների ազատագրման։ Ու իր բանտախուցի անկյունից է, որ Կարո Եղնուկյանը իր «հանձնարարություններն» է հղում։

Ըստ Կարո Եղնուկյանի, «բոլոր ոլորտները որոնք նշված են ՀԸԳՀ-ում (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ,տնտեսական ազատականացում, մրցունակություն, հակակոռուպցիոն գործողություններ և այլն) որպես բարեփոխումների ենթակա տիրույթներ փոխկապակցված են» և հակասում են իշխանության ներկայացուցիչների անձնական շահերին։ Այդ պատճառով էլ նրանք չեն կատարելու Համաձայնագրի պայմանները։ Այդ դեպքում ինչու՞ ստորագրել Համաձայնագիրը։ Չորս պատճառներով. 1) Սերժ Սարգսյանն իր մտերիմների հետ միասին, այս քայլով որոշակի լեգիտիմություն է հաստատում խայտառակ ընտրություններից հետո 2) Սերժ Սարգսյանը ցուցադրում է, որ ինքը ամենա «արևմտամետ» կադրն է 3) նա ժամանակ է շահում, գիտենալով, որ Համաձայնագրի իրագործումը տարիներ պիտի տեւի 4) և ամենակարևորըը՝ որպեսզի կարողանա «գցել միամիտ եվրոպացիներին», օգտվել եվրոպայի ֆինանսական մանանայից եւ փրկվել սնանկացումից։

Ինչպե՞ս բացահայտել իշխանության իրական մտադրությունները։ Հիմնական խնդիրը բարձրացնելով՝ բացահայտելով այն փաստը, որը, եթե այն ապացուցվի, անհամատեղելի է եվրոպական արժեհամակարգի հետ։ Այս հարցը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցն է։

Իսկ եվրոպական արժեքների համակարգին ձգտող հասարակությունն ու նրան ներկայացնող ՀԿ-ները ՝ եթե ցանկանում են Բրյուքսելի ճանապարհը բռնել, ապա ոչ մի պահ չեն հանդուրժելու քաղաքական բանտարկյալների գոյությունը։

Կարո Եղնուկյանը հիշեցնում է, որ « 2001 թվականին Հայաստանը ընդունել է Եվրոպական Խորհրդի (ԵԽ) կողմից առաջ քաշած չափորոշիչները քաղբանտարկյալի բնորոշում ստանալու համար, որը 2012 թվականին Եվրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ)վավերացրեց 1900 բանաձևով։

Կարո Եղնուկյանը առաջարկում է, որ ՀԿ-ները, քաղաքական կուսակցություններն ու հանրահայտ անձինք միասնական ուղերձով դիմեն Սերժ Սարգսյանին որպեսզի նա ազատ արձակի քաղբանտարկյալներին, այդ մասին տեղյակ պահելով եվրոպական մարմիններին։ Պահանջը անպատասխան մնալու դեպքում, նա առաջարկում է, որ ներկայացված պահանջի հեղինակները կազմակերպեն «հասարակական դատ»՝ հրավիրելով :

Եվրոպական կառույցների փորձագետներին որպես արբիտրաժի «դատավորներ», իշխանության ներկայացուցիչներին՝ որպես «մեղադրող» կողմ,քաղբանտարկյալներն ու իրենց փաստաբանները՝ որպես «պաշտպանյալ» կողմ, դիտորդի դերում կարող են լինել բոլոր հետաքրքրված անձինք և կազմակերպությունները :

«Հասարակական դատ»-ի կազմակերպիչ ՀԿ-ներից յուրաքանչյուրը իր «դատավճիռը» կկայացնի՝ պարզելու համար թէ ով է քաղաքական բանտարկյալ ըստ այն չափորոշիչների, որ ընդունվել են Եվրոպայի Խորհրդի կողմից (2001 թվականին Հայաստանը ընդունել է Եվրոպական Խորհրդի (ԵԽ) կողմից առաջ քաշած չափորոշիչները քաղբանտարկյալի բնորոշում ստանալու համար, որը 2012 թվականին Եվրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) վավերացրեց բանաձև 1900 «Քաղբանտարկյալ սահմանում» վերնագրով։)

http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-FR.asp?fileid=19150&lang=FR

Նա այսպես է եզրափակում իր հոդվածը. «ՀԿ-ները հասարակության ձայնն են, և եթե հիմա ձայն չբարձրացնեն ահագնացող քաղբանտարկյալների գոյության մասին, ապա նրանք կհեղինակազրկվեն և կարժեզրկվի նրանց առաքելությունը։»

2018 թ. մարտի 22-ին, Հայաստանի 34 ՀԿ-ներ արձագանքեցին «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատավճռի հայտարարությանը։ Իրենց համատեղ հայտարարության մեջ նրանք նշում են, որ դատաքննության ներկայացված ապացույցները անբավարար են, վկայակոչելով մեղադրական գործի երեւակայական բնույթը։ Մյուս կողմից, նրանք նշում են, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ քաղաքական հետապնդումը սկսել է ծրագրավորված ձեւով տարիներ առաջ (գաղտնալսումներ եւ այն)։ ՀԿ-ները դիմում են միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ կան Հայաստանում քաղբանտաարկյալներ եւ պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին «եւ մյուսներին», ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն դատապարտված են եւ ազատազրկված։

ԽԿԿ-ի անդամները շատ հստակ տեղեկատվություն ներկայացրին իրենց առաքելությունների վերաբերյալ։ Հիմնական առաքելությունն է՝ կալանավայրերի այցելությունները, «գնահատելու համար անձանց ազատազրկման պայմանները»։ ԽԿԿ-ի պատվիրակությունները պարբերաբար են կատարում այցելությունները (սովորաբար չորս տարին մեկ), բայց կարող են եւ հատուկ այցելություններ կատարել անհրաժեշտության դեպքում. «Մեր առաջիկա այցելությունը Հայաստան շատ չի ուշանա…»։

Փարիզ, 30 մարտի 2018

 

«Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե»

«Հայկական վերածնունդ – Փարիզ»


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: