ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն

27 փետրվարի, 2017 | 20:16

Karabakh MFA

 

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի(Լեռնային Ղարաբաղի)  պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել է արցախյանստորաբաժանումների ջանքերով։ Տեղի ունեցածը 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմիցհրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է։ Ինչպես և անցյալ տարվա ապրիլին, դրան նախորդեցինադրբեջանական կողմի սիստեմատիկ և նպատակային քայլերը՝ ուղղված լարվածության փուլ առ փուլթեժացմանը։

Ս․թ փետրվարի 25-ի միջադեպը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ինչպես 1994-1995 թթ․ համաձայնագրերի,այնպես էլ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների շրջանակներում իր վրա ստանձնածպարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը։ Ակնհայտ է, որբարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախիպաշտպանության բանակի մարտունակությունը, այլև միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառմաննկատմամբ։

Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու և պատերազմի պատրաստվելուադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ ևհասցեական գնահատականի բացակայությունն էր, որ որոշակի առումով 2016 թ․ ապրիլին ձևավորեց միիրավիճակ՝ օգտվելով որից, Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի։

Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումը շփման գծում միայն խորացնում էանվստահությունը և հեռացնում հակամարտության վերջնական  կարգավորման հեռանկարները։ Կարծում ենք, որի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերինուղղված անհասցե կոչերից և ընդարձակել ջանքերը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցայինգործընթացի վերսկսման պայմանների ստեծման շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերվածպայմանավորվածությունների պրակտիկ իրագործման համար։

nkr.am


Առնչվող նյութեր
1. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
2. Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ եւ Հայաստանի եվրոպական բարեկամների ղեկավարներին
3. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
4. Հայաստանը և Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են, քան սփյուռքը. Աբո Չափարյան
5. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
6. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
7. Ինտերպոլը Շտետինայի նկատմամբ հետախուզում չի հայտարարի
8. Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Ավստրիայում
9. Ադրբեջանն իր քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում
10. «Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են». Էդուարդ Շարմազանով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: