ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր

03 դեկտեմբերի, 2018 | 13:42

Դեկտեմբերի 3-ին Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը  Սոկոլով քաղաքում մասնակցեց Երկրորդ աշխարհամարտում զոհված Խորհրդային ռազմագերիների եղբայրական գերեզմանի հուշարձանի բացման արարողությանը: Մեկ տասնյակից ավելի հայազգի  զինվորներ հուղարկավորված են այստեղ՝ Սոկոլովն ազատագրած ԱՄՆ  բանակի կողմից:


Դեսպանության ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնվում Կարլովի Վարիի երկրամասի և Սոկոլովի իշխանություններին, ինչպես նաեւ Չեխիայում  Ռուսաստանի դեսպանությանը  կատարած ծավալուն աշխատանքի, զոհվածների հիշատակը վառ պահելու  համար:

Մասնավորապես, Հայաստանի դեսպանության կողմից հայտնաբերված հայ ռազմագերիների թվում են  Ռուբեն Արաթունովը, Գրիգորի Համբարձումի Բադալյանը, Պյոտր Իվանի Դխուրյանը, Սուրեն Եսայանը, Մանիտխարյանը /անունը գրված չէ/, Գրիգոր Վաղարշակի Մանուկյանը, Մուշեղ Մելիքյանը, Բաբկեն Ամպորի Օվագենյանը, Գ. Հովհաննիսյանը, Իշխան Մարտիրոսի Սահակյանը, Մկրտիչ Թաթեւոսյանը, Բաբկեն Ուվադիմյանը։ Անշուշտ հայերի ազգանուններ կլինեն նաեւ այլ ցուցակներում, որոնք գերմանական արխիվային փաստաթղթերից հանել եւ ցուցակագրել է Սոկոլովի քաղաքապետարանի ազգությամբ ռուս աշխատակցուհին։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
2. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
3. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ
4. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
5. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
6. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
7. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
9. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
10. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: