ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԳԵՐՄԱՆԻԱ. Դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Քյոլն եւ Թյուրինգիա երկրամաս

06 մարտի, 2018 | 19:14

Մարտի 3-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Քյոլնի Թոմաս Մորուսի անվան ակադեմիայի կողմից կազմակերպված ամենամյա համաժողովին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին:

«Հայաստանն այսօր» խորագրով մեկօրյա համաժողովին ներկա էին Գերմանիայի քաղաքական, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Իր խոսքում դեսպան Սմբատյանը նշեց, որ Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական կենտրոնների խաչմերուկում, ընկալվում է որպես հաջող օրինակ, ինչպես նաև այդ կենտրոնների շահերի ոչ թե բախման, այլ համադրման միջոցով արտաքին քաղաքականություն վարող վստահելի գործընկեր:

Աշոտ Սմբատյանն անդրադարձավ Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշմանը շուրջ տասը տարի առաջ ՀՀ Նախագահի կողմից նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացում: Դեսպանն ընդգծեց, որ հենց այդ պատճառով Ցյուրիխյան երկկողմ արձանագրությունների ստորագրումից տասնամյակ անց հայկական կողմը, դեմ առնելով Թուրքիայի՝ նախապայմանների լեզվով խոսելու անընդունելի կեցվածքին, ստիպված եղավ դադարեցնել այդ արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Համաժողովին ելույթներով հանդես եկան ԳԴՀ արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Միխայել Զիբերթը, լրագրող, աստվածաբան, Գերմանիայի եպիսկոպոսական համաժողովի մամուլի խոսնակ Մաթիաս Քոպը, լրագրող, գրող Դողան Ախանլին և այլոք:

Քննարկված հարցերի շրջանակն ընդգրում էր Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, հարաբերությունները հարևանների հետ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, Ցեղասպանության հիշողության պահպանման հարցում Հայ առաքելական եկեղեցու դերը, հարուստ քրիստոնեական մշակույթ ունեցող Հայաստանի՝ որպես Եվրոպայի հետ հնարավոր կամրջի հեռանկարները, երկրի տնտեսական, քաղաքական և հասարակական հնարավորություններն ու մարտահրավերները։

Մարտի 5-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտ:

Այցի ընթացքում դեսպանին ընդունեց Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին աշխուժացում է գրանցվել Թյուրինգիա երկրամասի և Հայաստանի միջև ամենատարբեր ոլորտներում հարաբերություններում, այդ թվում՝ տնտեսական, կրթական, գիտամշակութային և այլն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սմբատյանը կարևորեց ապակենտրոնացված համագործակցության զարգացումը Հայաստանի և Թյուրինգիայի միջև: Այդ նպատակով կողմերը համաձայնեցին լրացուցիչ քայլեր ձեռնարկել գործընկերության առկա ներուժի լիարժեք օգտագործման համար:

Նույն օրը կայացավ Աշոտ Սմբատյանի հանդիպումը Թյուրինգիայի ներքին գործերի և կոմունալ հարցերով նախարար Գեորգ Մայերի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Էրֆուրտ քաղաքում դեսպան Սմբատյանը հանդիպում ունեցավ նաև երկրամասի կրթության, երիտասարդության և սպորտի հարցերով պետքարտուղար Գաբի Օհլերի հետ: Դեսպանը և պետքարտուղարը երկուստեք կարևորեցին գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդման նպատակով երիտասարդության առավել ներգրավման անհրաժեշտությունը:

 

Առնչվող նյութեր
1. Իրականացվեց Բեռլին-Երևան-Բեռլին առաջին ուղիղ չվերթը
2. Բունդեսթագի փոխնախագահը կարևորել է ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովումը Հայաստանում
3. «ԼՂ հակամարտությունը» խորագրով դասախոսություն Գերմանիայում
4. Գերմանիան ճանաչում է ՀՀ դպրոցական ավարտական վկայականները. հայ շրջանավարտները կարող են դիմել գերմանական բուհեր
5. ՍԵՐՈՎԲԷ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆԵԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ
6. Գերմանիոյ Քէօլն Քաղաքին Մէջ Ցեղասպանութեան Յուշակոթող Կը Տեղադրուի
7. «ՏՏ ոլորտի և Բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով ֆորում Գերմանիայում
8. Գերմանիա. Դեսպան Սմբատյանի այցը Սաար երկրամաս
9. «Հայաստանը և Եվրոպան. հայացք ապագային» թեմայով զեկույց Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանում
10. Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ախալցխայում տեղի է ունեցել խուլիգանություն՝ ազգային խտրականության հենքի վրա  
2.ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3.Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
4.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության շարունակական աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին. նախարար Զ. Մնացականյան
5.Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,
6.Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
7.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
8.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
9.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
10.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: