ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Scholae Mundi հիմնադրամն ու Mahindra Group-ը հայտարարում են նոր կրթաթոշակային ծրագրի մասին

29 նոյեմբերի, 2017 | 08:44

Երևան և Մումբայ, նոյեմբերի 28, 2017թ

Սոցիալական ներդրողներ ու գործարարներ Ռուբեն Վարդանյանն և Վերոնիկա Զոնաբենդը, Հնդկաստանում տեղակայված Mahindra Group ընկերությունների միջազգային խմբի կառավարման խորհրդի նախագահ Անանդ Մահինդրայի հետ համատեղ, հատկացնում են 7,5 միլիոն ԱՄՆ դոլար կրթաթոշակ աշխարհի տարբեր երկրների շնորհալի աշակերտներին, որոնք պատրաստվում են սովորել Աշխարհի միացյալ քոլեջներ  (United World Colleges – UWC) կրթական ցանցի դպրոցներից կամ քոլեջներից որևէ մեկում, սակայն չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կրթության ծախսերն ինքնուրույն հոգալու համար։

UWC-ն համաշխարհային կրթական շարժում է, որի առաքելությունն է կրթությունը վերածել մարդկանց, ազգությունները և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղ ու կայուն ապագայի։ UWC կրթական ցանցը միավորում է 17 միջազգային դպրոց ու քոլեջ, որոնք տեղակայված են աշխարհի չորս մայրցամաքներում, և 159 երկրներում գործող ազգային կոմիտեներ, որոնց կամավորները զբաղվում են UWC կրթաթոշակառուների ընտրությամբ՝ անկախ վերջիններիս սոցիալական և նյութական կարգավիճակից։

Վերոնշյալ բոլոր երեք գործիչները սատարում են UWC կրթական շարժումը․ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը 2014 թ․-ին Հայաստանում հիմնել են  UWC Դիլիջան դպրոցը, իսկ Mahindra Group ընկերությունների խումբը՝ Անանդ Մահինդրայի գլխավորությամբ, 1997 թ․-ին Հնդկաստանում բացել է UWC Mahindra քոլեջը։

Ըստ ձեռքբերված պայմանավորվածության, Mahindra Group-ը կհատկացնի 150 միլիոն հնդկական ռուփի (շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլար) UWC Mahindra քոլեջի աշակերտների կրթաթոշակները հինգ տարվա ընթացքում վճարելու համար։ Նշված գումարի կեսն ուղղվելու է Հնդկաստանի քաղաքացիների, իսկ մյուս կեսը՝ այդ երկրի սահմաններից դուրս գործող UWC ազգային կոմիտեների կողմից ընտրված աշակերտների համար կրթաթոշակ տրամադրելուն։

Միառժամանակ, Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված Scholae Mundi հիմնադրամը կհատկացնի շուրջ 5,2 միլիոն ԱՄՆ դոլար՝ գալիք  ուսումնական տարում կրթաթոշակներ տրամադրելու համար։ Այդ գումարից 3,7 միլիոնը ԱՄՆ դոլարն ուղղվելու է UWC Դիլիջան դպրոցում սովորող օտարերկրացի աշակերտների համար կրթաթոշակներին։ Գումարի մնացած մասը՝ $ 1,5 միլիոնը, որպես կրթաթոշակ տրամադրվելու է Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի այն աշակերտներին, որոնք կսովորեն տարբեր երկրներում գտնվող UWC ցանցի  16 դպրոցներից և քոլեջներից մեկում, այդ թվում՝  UWC Mahindra քոլեջում։ Scholae Mundi հիմնադրամն ավելի վաղ հայտարարել էր գալիք տարիների համար կրթաթոշակային ծրագրեր ֆինանսավորելու մտադրության մասին։

Ձգտելով ընդգծել կրթաթոշակային ծրագրերի կարևորությունը՝ UWC Mahindra քոլեջն ու UWC Դիլիջան դպրոցը հայտարարում են «խաչաձև» կրթաթոշակների տրամադրման պատրաստակամության մասին․ UWC Mahindra քոլեջը կհատկացնի մեկ տեղ և 100%-ով կհոգա ուսման և բնակության ծախսերը հայաստանցի աշակերտի համար, իսկ  UWC Դիլիջան դպրոցը նույն պայմաններով կընդունի հնդիկ աշակերտներին գալիք հինգ տարիների ընթացքում։

«Հայտնի գործարարների այս բացառիկ նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի ավելի մեծ թվով երիտասարդների դառնալ UWC շարժման մաս և ստանալ համաշխարհային կարգի միջազգային կրթություն։ UWC ցանցի 17 քոլեջներից մեկում ապրելն ու սովորելը թույլ կտա նրանց ձեռք բերել միջմշակութային շփման փորձ ու հմտություն, ինչն անհրաժեշտ է հասարակական կարծիքի առաջնորդներ դառնալու և դրական փոփոխությունների համար»,- ասել է UWC միջազգային խորհրդի նախագահ Ջոն Դենիելը։

«Այսօր բարդ, անկանխատեսելի ու արագ փոխվող աշխարհում չափազանց կարևոր է լայն հնարավորություններ ընձեռել տաղանդավոր երիտասարդներին, ովքեր առաջնորդ դառնալու մեծ ներուժ ունեն։ Մենք հույս ունենք, որ մեր կողմից ստեղծված կրթաթոշակային ծրագիրը շարժիչ ուժ կդառնա աշխարհում UWC շարժման ազդեցության տարածման համար և կնպաստի նոր սերնդի շրջանում այնպիսի պայծառ առաջնորդների պատրաստմանը, որոնք կկարողանան հեշտությամբ կողմնորոշվել բարդ պայմաններում», – հայտարարել է Mahindra Group-ի կառավարման խորհրդի նախագահ Անանդ Մահինդրան։

«Մեր փոխկապակցված և արագ փոխվող աշխարհում չափազանց կարևոր է դաստիարակել ու մեծացնել բաց և մտածող առաջնորդների, համամարդկային արժեքներ կրողների սերունդ, ովքեր կկարողանան ներկայիս անկայուն ժամանակաշրջանում սեփական ճանապարհի սկիզբը դնել և նկատելի դերակատարություն ունենալ տեղական ու գլոբալ համայնքների զարգացման գործում։ Մենք վստահ ենք՝ UWC համակարգում կրթությունը ձևավորում է հենց նմանատիպ առաջանորդների,  իսկ Scholae Mundi հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կնպաստի այդ ցանցում ներառականության զարգացմանը»,- ասել է UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ, UWC շարժման (Մեծ Բրիտանիա) Հոգաբարձուների խորհրդի անդամ Վերոնիկա Զոնաբենդը։

 

UWC շարժման  մասին

Աշխարհի Միացյալ Քոլեջներ (United World Colleges – UWC) ցանցը համաշխարհային կրթական շարժում է, որի առաքելությունն է կրթությունը վերածել մարդկանց, ազգությունները և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղ ու կայուն ապագայի։ UWC-ն 17 միջազգային դպրոց ու քոլեջ ունի աշխարհի չորս մայրցամաքներում, ներկայանում է կարճաժամկետ ծրագրերով և ազգային կոմիտեներով՝ ավելի քան 155 երկրներում։

Այս քոլեջները տրամադրում են միջազգային բակալավրի դիպլոմ՝ որպես ֆորմալ ուսումնական պլանի մաս․ մի որակավորում, որի զարգացման գործում UWC-ն կարևոր դեր է ունեցել՝ միաժամանակ կարևորելով փորձարական ուսումը, հասարակությանը մատուցվող ծառայությունները և արտալսարանային գործունեությունը։

UWC քոլեջի ուսանողները ընտրվում են տեղում, 155 երկրներում UWC  հատուկ ազգային կոմիտեի համակարգի օգնությամբ։ Ընտրությունը կատարվում է հանձնառության և ներուժի հիման վրա։ Ուսանողների 70%-ը միջազգային բակալավրի դիպլոմի ուսման տարիներին ստանում են ամբողջական կամ մասնակի ֆինանսական օգնություն՝ կախված իրենց կարիքներից։

UWC ցանցի առաջին քոլեջի բացման (1962 թ․) օրվանից շարժման մաս է դարձել ավելի քան 60 հազար շրջանավարտ, որոնք պահում են կապը UWC-ի հետ և շարունակում են ձգտել խաղաղ ու բարեկեցիկ ապագայի՝ համայն մարդկության համար։

***

Կոնտակտային տվյալներ

UWC միջազգային գրասենյակ՝ Հաննա ՏյումպելHannah.tumpel@uwcio.uwc.org

Մահինդրա group՝ Վարշա Չայինանի chainani.varsha@mahindra.com

Scholae Mundi հիմնադրամ՝ Գայանե Սեյրանյան G.Seiranyan@scholaemundi.org

***

Mahindra Group-ի մասին

Mahindra Group-ը ընկերությունների խումբ է, որոնց ակտիվների արժեքը հասնում է 19 միլիարդ ԱՄՆ դոլարի։  Mahindra Group-ի ընդհանուր նպատակն է նորարարական շարժական լուծումների ներդրման միջոցով մարդկանց կյանքի որակի բարելավումը, գյուղական համայնքների բարգավաճումը, քաղաքներում կյանքի պայմանների բարելավումը, ձեռներեցության խթանումը և տեղական համայնքների զարգացումը։ Խումբը Հնդկաստանի տնտեսության մի շարք ճյուղերում առաջատար դիրք է զբաղեցնում։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Հնդկաստանում։ Mahindra Group-ում աշխատում է ավելի քան 200 հազար մարդ։

Scholae Mundi հիմնադրամի մասին

Scholae Mundi (Աշխարհի դպրոցներ) բարեգործական հիմնադրամ է, որը հիմնվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Scholae Mundi Հայաստան, Scholae Mundi Ռուսաստան, և Scholae Mundi ՄԹ-ի հետ համատեղ  այն միջազգային հարթակ է ձևավորում, որի նպատակը կրթության ոլորտի առավել առաջատար մոտեցումների տարածումն է, որոնք երկարաժամկետ հեռանկարում աշխարհում սոցիալական փոփոխությունների կատալիզատոր կդառնան: Կրթաթոշակների տրամադրման միջոցով հիմնադրամն աջակցում է երիտասարդներին՝  կրթություն ստանալու UWC Դիլիջան դպրոցում և այլ ուսումնական հաստատություններում։

Հիմնադրման օրվանից Scholae Mundi-ն ավելի քան 19 միլիոն ԱՄՆ դոլարի կրթաթոշակ է տրամադրել UWC Դիլիջան դպրոցում սովորող աշակերտներին ու Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի այն աշակերտներին, որոնք սովորում են UWC ցանցի այլ դպրոցներում։

 


Առնչվող նյութեր
1. Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով
2. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
3. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակը
4. Ավրորան ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին – ՀԲՃ
5. Բաց նամակ` Բան Կի-Մունին
6. ԳԼՈԲԱԼ ՀԱՅԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ Է. աշխարհի հայտնի հայերի հայտարարությունը
7. «ԱՎՐՈՐԱ»-Ն ԵՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԿԱՋԱԿՑԵՆ ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ
8. 1 մլն դոլարի համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկ
9. «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՌՈՒԿՄԻՆԻ ԿԱԼԻՄԱԿԻԻՆ
10. Ռուբէն Վարդանեան ընտրուած է ՀԲԸՄ Կեդրոնական Վարչական Ժողովի անդամ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: