ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լույս է տեսել Վիլյամ Սարոյանի պիեսների չեխերեն նոր ժողովածուն

03 դեկտեմբերի, 2016 | 10:23

saroyan-new-book-czech-2016

ՊՐԱՀԱ-ՕՐԵՐ.- Չեխական Ցիլինդր հրատարակչությունը լույս է ընծայել  ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի պիեսների ժողովածուն, որ վերնագրված է ,,Պիեսներ եւ մեկ արար,, (Hry a aktovka)։ Ժողովածուն, որն ունի 240 էջ, ներառում է չորս պիես՝ ՚՚Իմ սիրտը լեռներում է՚՚, ՚՚Քո կյանքի ժամերը՚՚, ՚՚Սիրո հին քաղցր երգ՚՚ եւ  ՚՚Մի անգամ թաղի մեջ՚՚։

Առաջին պիեսը՝ ՚՚Իմ սիրտը լեռներում է՚՚ չեխերենով լույս է տեսնում առաջին անգամ։ Թարգմանիչն է երիտասարդ բեմադրիչ Անդրան Աբրահամյանը։  

Մյուս պիեսները չեխերենով հրատարակվել են տարբեր տարիներին , օրինակ՝  ՚՚Քո կյանքի ժամերը՚՚ առաջին անգամ չեխերենով լույս է տեսել 1969 թվականին Յան Գրոսսմանի թարգմանությամբ։

Գրքի նախաբանը գրել է Սարոյանի որդին, պոետ Արամ Սարոյանը։

Գիրքը կարող եք պատվիրել եւ գնել հետեւյալ կայքէջում՝  https://www.kosmas.cz

ՕՐԵՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅ ԳՐԻՉԸ՝ ՎԻԼԼԵԱՄ ՍԱՐՕԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 110-րդ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՒ
2. Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը
3. Հայերի ջարդերի մասին՝ այժմ նաեւ չեխերենով ադրբեջանցի հայտնի գրողի գրքում
4. Լույս են տեսել Վիլյամ Սարոյանի երեք գրքերը՝ չեխերեն թարգմանությամբ
5. Ֆրեզնոյում կհիմնվի Սարոյանի տուն- թանգարանը
6. Անվճար չեխերենի ուսուցում՝ Բռնոյի համալսարանի կայքէջի օգնությամբ
7. Այսօր լրանում է ամերիկահայ հանրաճանաչ գրող Վիլյամ Սարոյանի 105 ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: