ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի՝ «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը Երեւանում

04 նոյեմբերի, 2015 | 17:39

tamar hovahanisianՆոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը, որը բանաստեղծուհու նախորդ երկու ժողովածուներից կազմված ծաղկաքաղի ռուսերեն թարգմանությունն է: Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, կոմպոզիտոր  Ռոբերտ Ամիրխանյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, գրող հրապարակախոս Երվանդ Ազատյանը և այլք:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ նշելով .« Սիրով շնորհավորում եմ ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանին՝ բանաստեղծությունների գրքի ռուսերեն թարգմանության առիթով: Վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բանաստեղծուհու «Լինելիության համանվագ» և «Կինը» բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը, իսկ այսօր մենք արդեն ականատեսն ենք այդ նույն ժողովածուներից ընտրված բանաստեղծությունների ռուսերեն հրատարակման շնորհանդեսին: Ալբերտ Նալբանդյանի թարգմանությամբ և ռուս հայտնի պոետ, թարգմանիչ և գրականագետ Միխայիլ Սինելնիկովի առաջաբանով հրատարակված այս գիրքը լավագույն հնարավորությունն է ռուսախոս աշխարհին ներկայացնելու բանաստեղծուհու հրաշալի պոեզիան»:

tamar hovhanisianՓոխնախարարը նաև հավելեց  որ, բանաստեղծուհին իր ստեղծագործությամբ բացահայտում է կնոջ ներաշխարհը, նրա առեղծվածային, նուրբ ու բազմախորհուրդ էությունը, որտեղ, անկասկած, առաջին պլանում է իսկական հայ կնոջ կերպարը, հայ կնոջ «լինելիության համանվագը:

Ելույթով հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: Ներկայացնելով բանաստեղծուհու ստեղծագործական կյանքը՝ գրականագետը նշեց. «Վերջին տարիների հայ մտավոր կյանքում աստիճանաբար իր ներկայությունն է հաստատում Թամար Հովհաննիսյանը: Նրա պոեզիան արժանի է բարձր գնահատանքի, խորապես ներկայացնելով այդպիսի նուրբ գեղարվեստական աշխարհ` ըստ ամենայնի Թամար Հովհաննիսյանը ձևավորել է իր բանաստեղծական արժեհամակարգը: Նրա ստեղծագործությունները ինքնաբացահայտումներ են՝ մոնոդրամաների տեսքով, որտեղ կա ներքին հանդարտություն, ժամանակակից, քաղաքակիրթ կնոջ խաղաղություն»:

Գրքի վերաբերյալ իր կարծիքն ու տպավորությունը ներկայացրեց նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Բանաստեղծական կատարումով հանդես եկավ Սերգուշ Բաբայանը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարարին՝ իրեն մշտապես աջակցելու և հայաստանցի ընթերցողին ներկայանալու հնարավորություն ընձեռելու համար` Թամար Հովհաննիսյանը նշեց.« Այս գիրքը հերթական ավետաբերն է հայրենի մշակութային կյանքի պաստառի վրա, որի էջերին հոգուս ողջ նվիրումով, սիրո և մտերմության կամուրջներ փորձեցի կառուցել խստապահանջ ընթերցողիս՝ այդ թվում ռուսերեն լեզվով պոետական խոսքը նախընտրող հայրենակիցներիս միջև»:

Նշենք, որ Թամար Հովհաննիսյանը 2015թ. պարգևատրել էր ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:


Առնչվող նյութեր
1. Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել
2. Բիլզերյան եղբայրները ստացել են Հայաստանի քաղաքացիություն եւ հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում
3. Կյանքից հեռացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
4. Հայտնի ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն արժանացել է հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի
5. Հայաստանի նախագահը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հայկական հաստատություններում
6. Ալիսիա Կիրակոսյանը հանգչեց սիրո մեջ
7. «Երկխոսություն երրորդ դեմքով» մենահամերգ` նվիրված Համո Սահյանի 100-ամյակին և Վահագն Դավթյանի 90-ամյակին
8. Վախճանվել է բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը
9. Ամերիկահայ Արուեստագէտները՝ Սիրիահայերի Համար
10. Վախճանվել է գրող Հովհաննես Գրիգորյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: