ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանսիական թերթը բացատրություն է պահանջել ՌԴ իշխանություններից

11 հունվարի, 2014 | 16:08

tretyasilaՌԴ ԱԴԾի (ФСБ-ի) ջանքերով փակված  հայկական «Երրորդ  Ուժ Պլյուս» («ԵՈՒՊ») թերթի շուրջ իսկական միջազգային սկանդալ է բորբոքվում: Ֆրանսիական «Լե Մոնդ դիպլոմատիկ» ազդեցիկ թերթը հատուկ ուղերձով դիմել է Փարիզում ՌԴ դեսպանատուն, կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին  «վերջ դնել չարդարացված վնասին, որը հասցվել է մեր հայկական պարբերականին»:

Բանն այնէ, որ «Երրորդ Ուժ Պլյուսը» Հայաստանում ֆրանսիական թերթի պաշտոնական ներկայացուցիչն է: «Լե Մոնդ դիպլոմատիկ»-ի ու «ԵՈՒՊ»-ի միջև համապատասխան պայմանագիր է կնքված երկարատև համագործակցության մասին: Հայկական թերթի անօրինական փակման կապակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիական պարբերականի Տնօրենների խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ՌԴ իշխանություններին դիմելու որոշում է կայացվել

Ինչպես հայտնի է,  «ԵՈՒՊ» խմբագրությունը մեղադրում է ФСБ-ի փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևին թերթի ինտերնացիոնալ կոլեկտիվի ֆինանսական միջոցները ապօրինաբար յուրացնելու մեջ: Սակայն ՌԴ իրավապահ մարմինները արդեն 2,5 տարի է հրաժարվում են քննել գործը, խախտելով գործող օրենսդրությունն ու որեէ կերպ չբացատրելով այս, մեղմ ասած, տարօրինակ պահվածքը ապացուցված հանցագործության հանդեպ: Տարօրինակությունն այնէ, որ լրագրողների միջոցները յուրացնելու համար ՌԴ իշխանությունները վտարելեն Պոզդիշևին պետական մարմիններից, սակայն չեն ցանկանում վերադարձնել թերթին իր իսկ գումարները:  

Այս առնչությամբ «Լե Մոնդ դիպլոմատիկ»-ի Տնօրենների խորհրդի ներկայացուցիչ տիկին ԱննաՍեսիլ Ռոբերը իր տարակուսանքն է հայտնել Ֆրանսիայում ՌԴ դեսպանին. «Մեզ անհայտ որոշ պատճառներով պնՊոզդիշևը, ըստ երևույթին, լիակատար վերահսկողության տակ է առել բանկային հաշիվը ու զրկել մեր հայկական պարբերականը իր ֆինանսական ռեսուրսներից»: Նրա խոսքերով, «ԵՈՒՊ» գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանն ու հայկական թերթի կոլեկտիվը նամակներ են հղել Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին, որոնք հանձնարարել են «ՆԳՆին ուФСБ-ին քննել այս գործը: Բայց մինչ օրս ոչինչ արված չէ»: Տիկին Ռոբերը համոզված է, որ իրավիճակը լուրջ է, իսկ հայկական թերթի փակումը անարդար ու անօրինական:

Միաժամանակ «Լե Մոնդ դիպլոմատիկ»-ը դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ, կոչ անելով նախարարին «ազդեցություն գործել ռուսական իշխանությունների վրա, որպեսզի «Երրորդ Ուժ»-ին հասցված վնասը հատուցվի հնարավորին չափ սեղմ ժամկետներում: ԱննաՍեսիլ Ռոբերը տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությանը, որ չնայած «ԵՈՒՊ»-ի բազմաթիվ փորձերին «այս անբացատրելի իրավիճակը շարունակվում է, ինչը սպառնում է մեր հայկական պարբերականին, որը ի վիճակի չէ վերադարձնել սեփականմիջոցները»:

Զուգահեռաբար հասունանում է այս աղմկահարույց գործի հետ կապված մեկ այլ սկանդալ: Հայկական թերթի շուրջ ստեղծված իրավիճակը պարզաբանելու առաջարկությամբ ФСБին է դիմել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Նրա թղթակից Անաստասիա Կիրիլենկոն գրավոր դիմել է ФСБ-ին, խնդրելով պատասխանել «Երրորդ Ուժ»-ի փակմանն առնչվող հարցերին: Սակայն ոչ «Ազատություն» ռադիոկայանը, ոչ Ֆրանսիական «Լե Մոնդ դիպլոմատիկ» թերթը ФСБ-ի պատասխանին այդպես էլ չարժանացան: Լռում է նաև Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը: Հատկանշական է, որ ФСБ-ի տնօրեն Բորտնիկովին և ՀՀում ՌԴ դեսպան Վոլընկինին հղված հայկական թերթի բաց նամակները նույնպես անպատասխան մնացին, ինչը ՌԴ գործող օրենսդրության խախտում է համարվում:

Որոշ տեղեկությունների համաձայն, «Երրորդ Ուժ Պլյուսի» գործով ФСБ-ում լիակատար խուճապ է տիրում: Ճշտվող տվյալներով, ФСБ-ն  խնդրելէ ՀՀ և ԼՂՀ իշխանություններին լռեցնել «ԵՈԻՊ»-ի բողոքները, հայկական կողմը խոստացելէ «միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ»…

 

Ն. Սարգսյան

 

Orer.eu

 

 

 


Առնչվող նյութեր
1. Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է հանցագործության փաստը
2. Ապօրինաբար փակված հայկական թերթը դիմել է ՀՀ և ԼՂՀ նախագահներին
3. ԳՅՈՒՄՐԻԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԱՐԴԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ՞

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: