ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

System Of A Downը հանդես կգա Հայաստանում

Ксения Смирнова
03 դեկտեմբերի, 2014 | 08:58

System of a DownՄՈՍԿՎԱ. – Հաջորդ տարի ապրիլի 23ին System Of A Down հանրահայտ խումբը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում։ Դրանից մի քանի օր առաջ՝ ապրիլի 20ին խումբը հանդես կգա Մոսկվայում, մարզական ,,Օլիմպիյսկի,, համալիրում։  Խմբի ղեկավար ու երգիչ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել մոսկովյան ROCK FM ռադիոկայանի աշխատակից Քսենյա Սմիռնովային։

Առաջին հարցը լրագրողը ձևակերպել է այսպես. ,,Դուք հայտնի եք Ձեր հասարակական ակտիվ գործունեությամբ։  Ի՞նչ եք կարծում, ներկայումս աշխարհում ո՞ր սոցիալական խնդիրներն են ամենահրատապը,,։  Թանկյանն այս հարցին ի մասնավորի պատասխանել է. ,,Բոլորովին վերջերս ես մասնակցեցի ,,100 տարի,, անվանումն ունեցող կոմպոզիցիայի ստեղծմանը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100 ամյակին։  Սա շատ կարևոր թեմա է, ու անհրաժեշտ է բարձրացնել աշխարհում կատարվող այլ ցեղասպանությունների հետ, որ տեղի են ունենում, և որոնց հնարավորությունն ավաղ չի բացառվում ապագայում։  Հայոց ցեղասպանությունը եղավ 20րդ դարի առաջին նման ողբերգությունը, ու դրա մասին հաճախ մոռանում են։ Ինձ համար կարևոր է հասցնել մարդկանց, որ նման ողբերգություններ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, ու դրանք չի կարելի անտեսել…,, ։

Այն հարցին, թե ինչ կցանկանար դառնալ Թանկյանը, եթե երաժիշտ չլիներ,  վերջինս պատասխանել է, որ կյանքի տարբեր հատվածներում այդ հարցին տարբեր պատասխաններ կտար։  Ներկայումս նա կարծում է, որ կաշխատեր բարեգործական որևէ կազմակերպությունում կամ կզբաղվեր շրջակա միջավայրի պաշտպանությամբ։ Այն, ինչ ըստ էության արդեն անում է։  Հարցազրույցն ամբողությամբ լույս է տեսել Նովոյե Վրեմյա թերթում։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Սերժ Թանգեան Հայկական Սուրճի «Գաւաթ» Պիտակը Կը Հիմնէ
4. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
5. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
6. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
7. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
8. Լեգենդար System-ը կփոխի աշխարհը. գնդացրային համազարկեր Պրահայում
9. System of a Down խումբը այսօր ելույթ կունենա Պրահայում՝ եվրոպական տուրի շրջանակներում
10. System of A Down-ը Նիդերլանդներում փայլուն համերգ ունեցավ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: