ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերժ Ավետիքյան. Ըստ էության ուկրաինացի պրոդյուսերներն ինձ դրեցին այն մարդու իրավիճակում, ում դերը խաղացի ֆիլմում

06 հուլիսի, 2013 | 10:00

Փարաջանովի  մասին ֆիլմի արտադրության շուրջ

ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ. –  ՈՒկրաինական Interfilm Production Studio արտադրական ընկերությունը ծրագրի նախաձեռնողն էր և ձգտում էր անել հնարավորին ամեն ինչ դրա ֆինանսավորում գտնելու համար։ Սկզբում նրանք ինձ հետ չափազանց առատաձեռն ու սիրալիր էին։ Ես համաձայնել էի լինել ֆիլմի համառեժիսոր ու խաղալ ֆիլմում։  Զգալով, որ ժամանակի ընթացքում կարող եմ դառնալ նախագծի ,,դրոշակակիրը,,  (իբրև Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենու  մրցանակակիր, Փարաջանովի ընկեր ու ֆրասիական ծագումով հայ) և հասկանալով, որ կարող եմ ծրագրին արժանահավատություն տալ, լինելով մեկ այստեղ, մեկ այնտեղ (Ֆրասիայում, Հայաստանում, ինչպես նաև Ուկրաինայում ու Վրաստանում), ես լի էի բարի մղումներով։

Հետագայում

Այսպես շարունակվեց ֆինանսավորման որոնման ժամանակահատվածում, ֆիլմի նախապատրաստման ու նկարահանման ընթացքում, ինչը հնարավորություն տվեց ինձ ինտենսիվորեն ու կառուցողական աշխատել թիմի ողջ անձնակազմի հետ, ներառյալ պրոդյուսերները։ Բոլոր այդ փուլերում ինձ աջակցել են, սակայն ֆիլմի իրականացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսների ընտրությունն ընկած էր իմ ուսերին։  Նկարահանումների վերջին շաբաթվա ընթացքում արդեն քամու ուղղության փոփոխությունը զգացի։ Ցանկալի նյութն արդեն իրենց ձեռքերում էր, ու հարկ էր դրան տիրել ու տնօրինել ինչպես ցանկանում են։ Ավելի վաղ ինձ արված նվերը հիմնավորապես հետ էր վերցվում։

Մտածելակերպ

Թվում էր, թե  փարաջանովյան իրադարձություններից հետո կարծես ժամանակը կանգ էր առել. Ինչպես նախկին ժամանակների ապարատչիկները, որ ողջ իշխանությունը պահում էին իրենց ձեռքերում, ուկրաինացի պրոդյուսերները գրավեցին իշխող դիրք։  Ըստ էության նրանք ինձ դրեցին այն մարդու իրավիճակում, ում դերը խաղացի ֆիլմում, իսկ իրենք գրավեցին խորհրդային իշխանություններին հարիր դիրք։ Ամեն ինչ վերահսկելու և հրահանգելու ձգտողների զենքը ճնշումն ու պատժամիջոցներն են։

Հետ-արտադրություն

Ֆիլմի արտադրության ընթացքում  որոշալի խառնաշփոթ նկատվում էր համա-պրոդյուսերի, համա-ռեժիսորի  (ինչպես նա իրեն հայտարարեց) և սցենարիստի  (սցենարի միայն նախնական տարբերակների) գիտակցությունում։  Նա լռելյայն ինձ էր հանձնել ռեժիսուրան ու ողջ թիմի ղեկավարումը, սակայն չցանկանալով կորցնել իշխանությունը և  միավորելով բոլոր ֆունկցիաները, սկսեց վերստանձնել ամեն ինչ, երբ նկարահանումներն արդեն ավարտված էին։ Ես  ֆիլմի ողջ հետ-արտադրական գործընթացն անցկացրի կարծես ոտքերիս մատների ծայրերին, լինելով ծուղակի մեջ, անելով ամեն ինչ, որպեսզի ֆիլմը կառուցեմ այնպես, ինչպես ես պատկերացնում էի՝ այն համոզմամբ, որ ունեի նկարահանումների ողջ ընթացքում։  Վերջիվերջո, ես նրանց սկսեցի անվանել ,,պատրաստի արտադրանքի տեսուչներ,, .  մի մականուն, որ ֆիզիկապես ու բարոյապես արտացոլում էր  իրադրության էությունը։

Ի վերջո

Հիմա ֆիլմն ավարտված է։  Ի հեճուկս ամեն ինչի, նախապատրաստական փուլ, նկարահանումներ, էֆեկտներ, անիմացիոն հատվածներ, նախնական տիտրեր՝ կատարված անիմացիոն եղանակով, գունաուղղում, ձայն… այս ամենը հաճույք են պատճառել ինձ։

Սա զգացվում է արդյունքից։ Հիմա խնդիրն այն է, որպեսզի պաշտպանենք ֆիլմի իրական ինքնությունը և  հանենք դրան այն ,,ոսկե բանտից,,  ուր ինձ փակել է ուկրաինական կողմը։

 

Սերժ Ավետիքյան

,,Օրեր,, ամսագիր

Orer.eu

 

 

 


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
3. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
4. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
5. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
6. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
7. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
8. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
9. Հոկտեմբերի 1-5-ը՝ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը Հայաստանում
10. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: