ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԳՅՈՒՄՐԻԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԱՐԴԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ՞

01 հուլիսի, 2014 | 19:33

Vadim PozdyshevԼրանում է արդեն երրորդ տարին, ինչ Ռուսաստանի իշխանությունները, ավելի ստույգ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ – ФСБ), ականահարում են հայկական “Երրորդ Ուժ Պլյուս” (“ԵՈՒՊ”) թերթի ֆինանսական միջոցների հափշտակման փաստի հետաքննությունը: Այդ միջոցները ապօրինաբար յուրացրել է ՌԴ ԱԴԾ փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևը: Ինչպես հայտնի է, նշյալ հանցագործության պատճաով թերթը ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը: Գործի տարրական հետաքննությանը հասնելու պարբերականի բազմազգ կոլեկտիվի բոլոր փորձերը ապարդյուն անցան: Ռուսաստանի իշխանությունները բացահայտորեն պաշտպանում են հանցագործին, արհամահրելով հայ և այլազգի լրագրողների իրավունքները:

ԱԴԾ-ի ղեկավարությունը արգելափակում է ՌԴ նախագահ Վ.Պուտինին ուղղված լրագրողների բոլոր նամակները եւ շտապ միջոցներ ձեռնարկում, որպեսզի ՌԴ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն եւ ՆԳՆ-ն հանկարծ չզբաղվեն այս աղմուկ հանած գործի ուսումնասիրությամբ: ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Մաքսիմ Չերեվատենկոն այդպես էլ ասել է հայ լրագրողներին. “Հաշվի առնելով գործի հատուկ կարևորությունը, դրանով զբաղվում է ՌԴ ԱԴԾ-ն”: Իսկ ԱԴԾ-ն, խախտելով նույնիսկ ռուսական օրենսդրության պահանջները, անում է ամեն ինչ, որպեսզի գործը չշարժվի մեռյալ կետից: ԱԴԾ-ն վախենում է նույնիսկ հարցաքննել վկաներին:

ԱԴԾ ռուսազգի սպա Վ.Պոզդիշևի կատարած հանցագործության ապացույցներն այնքան շատ են, որ կբավականացնեն մի քանի քրեական գործերի: Պահպանվել են ոչ միայն լրագրողական միջոցների գողության մասին նրա իսկ գրավոր խոստովանությունները. Պահպանվել են եւ նրա ազգակիցների ցուցմունքներն այն մասին, թե ինչպես էր նա թաքցնում տանը բանկից գողացված “ԵՈՒՊ” միջոցները եւ վախենում իրավապահների հնարավոր խուզարկությունից: Կան նաև նրա անմիջական ղեկավարության ցուցմունքները, որտեղ հաստատվում է հայկական պարբերականի իրավացիությունը (ԱԴԾ ռուս սպաներից մեկը նույնիսկ նամակ է հղել հայ լրագրողներին, կոչ անելով նրանց անպայման հասնել արդարության, քանի որ, ըստ նրա, “չարիքը պետք է պատժվի”):

Այդ բոլոր փաստաթղթերը ուղարկվել են անձամբ ԱԴԾ տնօրեն Ա. Բորտնիկովին: Սակայն վերջինս, իր անգրագետ մամուլի քարտուղարի միջոցով, ցինիկաբար հայտարարում է, որ հանցագործության փաստի մասին ոչինչ հայտնի չէ և ԱԴԾ-ն “դադարեցնում է նամակագրությունը”: ԱԴԾ տնօրենը, ըստ երևույթին, լուրջ հիմքեր ունի ՌԴ Քրեական Օրենսգիրքը խախտելու եւ գողին պաշտպանելու համար: Բորտնիկովի, մեղմ ասած, տարօրինակ վարքագծի պատճառը գուցե այն է, որ ԱԴԾ սպայի մայրը “Եդինայա Ռոսիա” իշխող կուսակցության անդամ է, կամ նա պարզապես Պոզդիշևի մշակած կոռուպցիոն սխեմաների մասնակիցն է: Այլապես ինչո՞վ բացատրել այն ակնհայտ հովանավորությունը, որ նա ցուցաբերում է հանցագործի նկատմամբ: Ամեն դեպքում ԱԴԾ-ի հաշվարկները պարզ են. նրանք հուսով են, որ հայ լրագրողները կհոգեն ու կհրաժարվեն իրենց արդար պահանջներց: Սակայն լրագրողները չեն հոգնում եւ շարունակում են պայքարը օրինականության վերականգնման համար:

Երևի, դրանով պետք է բացատրել այն իրողությունը, որ ռուսական “իրավաբանական” էկզոտիկան օրերս ստացել հիրավի շիզոֆրենիկ շարունակություն: Հասկանալով, որ ՌԴ օրենսդրության կոպտագույն խախտմանը պետք է ինչ-որ կերպ գոնե կեղծ օրինականության տեսք տալ, ԱԴԾ-ն, ըստ երևույթի, խնդրել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներին ձեւական հարցաքննություն անցկացնել “ԵՈՒՊ” գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանի եւ թերթի գործադիր տնօրենի հետ: Նրանց զանգահարել է ռուսական բազայի քննիչը եւ առաջարկել “գալ Գյումրի զրույցի”: Նա ներկայացել է որպես “Алексей”՝ չնշելով ոչ իր ազգանունը, ոչ զբաղեցրած պաշտոնը, “պարզապես Ալեքսեյ”: “ԵՈՒՊ” գլխավոր խմբագիրը հարցրել է ռուս քննիչից “ո՞ր գյուղում եք ստացել իրավաբանական կրթություն” ու պահանջել նրանից պաշտոնական գրավոր ծանուցում, “զրույցի” անցկացման իրավաբանական հիմնավորումը: Խմբագրի օրինական պահանջը լսելով, “պարզապես Ալեքսեյը” արագ կախել է լսափողը ու անհետացել…

Հայկական թերթի նկատմամբ ցուցաբերվող ԱԴԾ-ի ու ռուսական ռազմակայանի անօրինական գործողությունների մասին լավ տեղեկացված են ՀՀ իշխանությունները ու ոչ միայն նրանք: Փաստորեն “Երրորդ Ուժ Պլյուսը” հայկական առաջին լրատվամիջոցն է, որը փակվել է Ռուսաստանի ջանքերով: Ճշտվող տվյալներով, մոտ ժամանակներս Մոսկվան պահանջելու է Երևանից “լռեցնել” ևս մի քանի հայկական ԶԼՄ: Սակայն ՀՀ-ում խոսքի և մամուլի ազատության մասին զօրուգիշեր “տառապող” իշխանական եւ ոչիշխանական կառույցների ասպետները, տարաբնույթ մամուլի ակումբները “չգիտես ինչու” այս հարցում պահպանում են “կառուցողական” ու լավ գիտակցված լռություն…

 

Ն. Սարգսյան

 

Լուսանկարում. ՌԴ ԱԴԾ-ի հարբած սպա Վ. Պոզդիշևը Երևանում:

 


Առնչվող նյութեր
1. ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի
2. Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցի IDeA հիմնադրամը
3. «Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ներդրումը խիստ ոգևորիչ է». Ղարիբ Հարությունյան
4. Տիգրան Համասյանը մենահամերգի հասույթը նվիրեց Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամին
5. Մեր սերունդը հայ թատրոնի մեծերին լիարժեք ճանաչելու հնարավորություն չունի . Լևոն Բաղդասարյան
6. Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Պրահայում
7. Հասմիկ Պապյանը կազդուրվում է, իսկ Գյումրիի համերգն անցել է աննախադեպ հաջողությամբ
8. Հասմիկ Պապյանը հանդես կգա Գյումրիում՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոյին
9. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեցին Գյումրի
10. Տիգրան Համասյանի երաժշտությունը՝ հանուն Գյումրիի անօթևանների

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: