ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կիևում զոհեր կան ընդդիմության և ներքին զորքերի շարքերում

18 փետրվարի, 2014 | 19:11

Clashes in KievԿԻԵՎ.-  Կիևում Վերխովնի ռադայի շրջակայքում արյունալի բախումներ սկսվեցին այսօր այն ժամանակ, երբ խորհրդարանը պետք է սկսեր երկրում 2004 թվականի սահմանադրությանը վերադառնալու հարցով քվեարկությանը։ ԲիԲիՍի-ի տվյալների համաձայն, ժամը 15։00-ի դրությամբ արդեն 7 զոհ կար։ Ըստ անգլիական Գարդիանի, միայն ցուցարարներից 9 մարդ է զոհվել։

Մայրաքաղաքի կենտրոնում այրվում են մեքենաներ, անվադողեր։ ,,Եվրամայդանի,, բժշկական ծառայության համաձայն, վիրավորների թիվը 30ից անցնում է։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, ներքին զորքերի 5 զինվոր հրազենային վերք է ստացել։ Ընդհանուր առմամբ նախարարության աշխատակիցներից տուժել են 37-ը։

Ցուցարարները կրկին փորձել են գրոհով գրավել Կիևի քաղաքապետարանի շենքը։  Հաղորդագրությունների համաձայն, ցուցարարները շենքի մեջ Մոլոտովի կոկտեյլներ են նետել։ Քաղաքապետարանը ցուցարարներից ազատվել էր փետրվարի 16ին։ Դա համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելու նախապայմաններից մեկն էր։

Ընդդիմության ղեկավարները պնդում են  2004 թվականի սահմանադրությանը վերադառնալու անհրաժեշտությունը, քանի որ այն, ի թիվս այլ խնդիրների, նաև սահմանափակում է նախագահի լիազորությունները։


Առնչվող նյութեր
1. ՈՒԿՐԱԻՆԱ. Օծվեց Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Կիևի հայկական եկեղեցու հիմնարկեքը
3. Նիկոլաևում բացվել է «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնը
4. Ուկրաինա. Խերսոնում նոր խաչքար է օծվել
5. Ուկրաինա. Հայկական խաչքարի բացման արարողություն Կիևում
6. Հայկական խաչքարի բացման արարողություն Կիևում
7. Ուկրաինայում կնշեն Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70- րդ տարելիցը
8. Ուկրաինական Կամենեց-Պոդոլսկիում Հայ եկեղեցուն է վերադարձվել Սուրբ Նիկողայոսի տաճարը
9. Չեխիան ապրիլի 22-ից ուկրաինացիների համար դյուրացնում է վիզայի տրամադրումը
10. Պուտինը խաղում է բաց խաղաքարտերով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: