ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խավիարային դիվանագիտություն. Վալենսիայից Ադրբեջան

25 հունվարի, 2013 | 23:05

ՄԱԴՐԻԴ.Իսպանական “EL PAIS” թերթի աշխատակից Խոսե Իգնասիո Տորեբլանկան նյութ է հրապարակել երեկ, որում ներկայացնում է Վալենսիայից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր Պեդրո Ագրամունտի նկատմամբ հետաքննություն սկսելու Եվրոպական կայունության նախաձեռնություն European Stability Initiative (ESI) վերլուծական կենտրոնի առաջարկը՝ պաշտոնանկ անել Վալենսիայից ,,Ազգային կուսակցությունը,, ներկայացնող Ագրամունտին։

Հեղինակը նշում է, որ ճանաչում է 1999 թվականին Սարաևոյում ծնունդ առած այս կենտրոնի լրագրողներին ու տնօրենին, այդ իսկ պատճառով կասկածի տակ չի դնում նրանց եզրակացությունը։ Խնդիրն այն է, որ սենատոր Ագրամունտը, լինելով Ադրբեջանում ժողովրդավարական զարգացումների ու մարդու իրավունքների հարցերով զեկուցող, պետք է եվրոպական հանրությանը ներկայացներ այդ երկրում տիրող իրական վիճակը։ Փոխարենը վերջինս դարձել է Եվրոպայում Ալիևի ռեժիմի լոբբիստը։ Նա  իր զեկույցում թաքցրել է եվրոպական բազմաթիվ կառույցների կողմից նշվող իրավախախտումներն Ադրբեջանում,  հնարարել այդ երկրում ,,ժողովրդավարության առաջընթաց,, ու արդարացրել բոլոր տեսակի  ռեպրեսիվ գործողությունները իսլամիստների դեմ պայքարով, արդյունքում կասեցրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Դրդապատճառները պարզ են ու ակնհայտ են դառնում վերնագրից։

Հեղինակը հոդվածի վերջում հանգում է այն եզրակացության, որ միջազգային կազմակերպություններում իսպանացիների թիվն առանց այն էլ շատ չէ,  շատերին չէ, որ հանձնարարվում է ուսումնասիրել այլ պետություններում ժողովրդավարության զարգացման ընթացքն ու մարդու իրավունքների իրավիճակը, այս իսկ պատճառով նրանց գործողությունները պետք է լինեն միանգամայն անթերի,- եզրակացում է նյութի հեղինակը։

Եվրոպական տարբեր մակարդակներում Ադրբեջանի ,,խավիարային դիվանագիտության,, մասին վերջին շրջանում բավական հաճախ է խոսում։ Հետաքրքրականն այն է, որ շատ եվրոպացի պաշտոնյաներ կուլ են տվել Ադրբեջանի առաջարկած ,,խավիարային,, խայծը, իսկ շատերի համար էլ նման վարվելակերպը մնում է վայրի ասիական ավանդույթ, որը տեղ չի կարող ունենալ եվրոպական արժեհամակարգում։

Օrer.eu


Առնչվող նյութեր
1. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
2. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
6. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
7. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
8. Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանությունը եւ խոսում Երեւանը…
9. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
10. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: