ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Մի՛ վաճառվիր, քվեարկի՛ր,,՝ էկրանի մյուս կողմը

15 փետրվարի, 2013 | 20:43

ԵՐԵՎԱՆ- Հայաստանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում հայկական հեռուստաալիքներով ցուցադրվեցին հայ հայտնի մարզիկների`Արթուր Աբրահամի, Լեւոն Արոնյանի եւ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսահոլովակներ, որոնցում հանրահայտ մարզիկներն իրենց անձնական կենսափորձից ելնելով կոչ են անում ընտրողներին չվաճառել իրենց ձայները։

Թե ինչպես ծնվեց այս նախագիծը, մենք խնդրեցինք պատմել Հայաստանի ,,Ինտերնյուս,, հասարակական կազմակերպության ղեկավարներ Հարություն Մանսուրյանին եւ Նունե Սարգսյանին։

Խոստովանենք, որ երբ IFES կազմակերպությունից Աղասի Եսայանն եւ Արարատ Միրզոյանը առաջարկեցին պատրաստել արդար ընտրությունների թեմայով հոլովակներ, այնքան էլ հակված չէինք համաձայնելու. գործը շատ էր, մոտենում էր Նոր տարին, արդեն մտովի վայելում էինք տոնական հանգիստը, ընտրություններն էլ առանձնապես անակնկալ չեն խոստանում…

Բայց երբ պարզ դարձավ, թե ում ենք նկարելու, չգիտես որտեղից նոր ուժ գտանք եւ գործի անցանք: Ծնվեցին գաղափարներ, գրվեց սցենար, հանգստյան օրերին աշխատելու անհաղթահարելի ցանկություն առաջացավ, իսկ նկարահանումներից հետո վարակվեցինք ինչ որ հիմար խանդավառությամբ:

Մենք, որ թրծվել ու կարծրացել ենք հեռուստատեսությունում, հանդիպել ենք շատուշատ նշանավոր մարդկանց, հանկարծ սկսեցինք հրճվանքով իրար զանգել. պատմում էինք, թե ինչ առնական էր Արթուր Աբրահամը, բերում էինք մեր երեխաներին նկարահանման ստուդիա՝ Հենրիխ Մխիթարյանի հետ ծանոթացնելու, իսկ «,Ինտերնյուսի,, իգական սեռը Ֆեյսբուքը ռմբակոծում էր Լեւոն Արոնյանի հետ համատեղ լուսանկարներով: Այս երեք հերոսներն էլ այնպես լավ էին խոսում եւ այնքան անկեղծ էին պատասխանում կադրում չերեւացող, անտեսանելի մարդու հարցերին:

Արթուր Աբրահամը պատասխանում էր էմոցիոնալ, կտրուկ ու միանշանակ, կարծես պատասխանները գրպանում լինեին: Ուղիղ նայում էր տեսախցիկի ոսպնյակին, ինչպես մրցակցին կնայեր: Հենրիխը գրավում էր իր ժպիտով, պատասխաններն ավելի զուսպ էին, խոսքը՝ հավասարակշռված: Թիմային խաղացողը անհատական հարցազրույցում ավելի համեստ երեւաց, քան ուզում էինք: Իսկ Արոնյանը շախմատ էր խաղում. դա բաց պարտիա էր՝ ակնհայտ երևում էր, որ ամեն մի միտք հենց այդ պահին է ծնվում մեր առջև: Պարզապես ճիշտ բառեր էր փնտրում քայլ կատարելու համար ու… գտնում էր: Եւ պատկերացրեք՝ ստացվեց:

Ճանաչված մարզիկների եւ ուղղակի լավ մարդկանց հետ ծանոթանալու անկեղծ ուրախությունը, արտացոլվելով մեր գրաֆիկական ձեւավորող Նատալի Հարությունյանի նրբակերտ աշխատանքում՝ վերածվեց մի իսկական սոցիալական նախագծի:

Օգնեց նաեւ ֆեյսբուքը. ,,Մի՛ վաճառվիր, քվեարկի՛ր,, շարքը մի քանի րոպեում տարածվեց, ստացավ հարյուրավոր լայքեր, նաեւ՝ ոչ պակաս քննարկումներ եղան թե հերոսների, թե գալիք ընտրությունների վերաբերյալ: Բայց մի պահ եկեք մտածենք… ինչպե՞ս անել, որ բոլորին սիրելի այս հոլովակները չմնան սոսկ հրաշալի նախագիծ: Որ դրանք իսկապես հասնեն նպատակակետին: Որ մարդիկ հավատան՝ հաղթանակը ծախու չէ, եւ որ վստահեն իրենց ուժերին: Գոնե այսքանը, գոնե՝ հաջորդ ընտրություններին:

Հարություն Մանսուրյան

Նունե Սարգսյան

,,Ինտերնյուս,,՝ հատուկ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի համար

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
2. Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
3. Վեհափառը օրհնել է Լեւոն Արոնյանին եւ նրա տիկնոջը
4. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
5. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
6. Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում հասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում
7. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
8. Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողը. Նավարան հաղթեց Կասպարովին
9. Լևոն Արոնյանը դարձավ Norway Chess Classic-ի հաղթող
10. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է երեխաների հարցերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: