ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայրազատ Ղազարյանը պարգեւատրվել է Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի ոսկե մեդալով

06 սեպտեմբերի, 2014 | 17:17

arara kazaryanՆորին Գերազանցություն Նորվեգիայի Թագավորի ոսկե մեդալ բժշկության բնագավառում!

Ինչպես տեղեկանում ենք Դանիայում եւ Նորվեգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից,  սեպտեմբերի 2-ին Հայրազատ Ղազարյանը (ծնված Երեւանում 1977թ) պարգեւատրվել է “H.M. Kongens gullmedalje i medisin” (Նորին Գերազանցություն Նորվեգիայի թագավորի ոսկե մեդալ բժշկության բնագավառում) այս տարվա մրցանակով:

Հարալդ Հինգերորդ Թագավորի Ոսկե մեդալը տրվում է գիտական հետազոտություններում նշանակալի ներդրում ունեցող ակնառու երիտասարդ հետազոտողներին: Պարգևին արժանանալու համար գիտական հետազոտությունը պետք է ճանաչվի նաև որպես նշանակալի ներդրում գիտահետազոտական գրականության մեջ և նպաստի գիտական որևէ բնագավառում նոր գիտելիքների ձևավորմանը:

norvegian medalԻր հերթին  news.am-ը հայտնում է, որ

Հայրազատ Ղազարյանը ծնվել է Երեւանում 1977թ.: 2001թ. նա ավարտել է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիան: 2003թ. պաշտպանել է գիտական թեզ «Վերերիկամային հորմոնալ-ակտիվ ուռուցքների լապարոսկոպիկ եւ ավանդական վիրաբուժական մոտեցումների համեմատական գնահատական» թեմայով եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է Մոսկվայի Ի.Մ Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում` աշխատելով վիրաբուժության բաժանմունքում 2001թ. -2007թ.թ.:

2007թ. Հայրազատ Ղազարյանը միացել է պրոֆեսոր Բյրոն Էդվինի/ Bjørn Edwin խմբին եւ աշխատել Օսլոյի համալսարանական հիվանդանոցում: 2013թ. նոր գիտական թեզ է պաշտպանել «Նոր նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաներ լյարդի ուռուցքով հիվանդների բուժման մեջ.  լապարոսկոպիկ վիաբուժություն եւ էքստրակորպորալ բարձրէներգետիկ ուղղվածությամբ ուլտրաձայններ» (New Minimaly Invasive Techniques in the Treatment of Patients with Lesions in the Liver: Laparoscopy and Extracorporeal High Intensity Focused Ultrasounds) թեմայով, որի համար էլ արժանացել է այս բարձրագույն պարգեւին:

airarat kazarian2014թ. աշխատում է Նորվեգիայի Կիրկենես քաղաքի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում:

Բացի լյարդի եւ վերերիկամային վիրաբուժությունից դոկտոր Ղազարյանը նպաստել է այլ ոլորտներում, այդ թվում` լապարոսկոպիկ ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության, նվազագույն ինվազիվ վիրաբուժության, լեղաքարային հիվանդության եւ խոլեդոխոլիթիազի ոլորտներում հետազոտություններին:

Նա մի շարք վիրաբուժական մասնագիտական ամսագրերի, այդ թվում`  “Surgical Endoscopy” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է, ինչպես նաեւ  մեկնաբան է մի շարք առաջատար ակադեմիական ամսագրերում (British Journal of Surgery; Surgery; Surgical Endoscopy; Surgical Laparoscopy, Endoscopy & Percutaneous Techniques; HPB; Hepatobiliary & Pancreatic Diseases International; World Journal of Surgical Oncology; World Journal of Gastroenterol): Նա հեղինակ է ավիլի քան 35 գիտական հոդվածների եւ շուրջ 100 ռեֆերատների:

Առողջապահության ոլորտում Հայրազատ Ղազարյանն իր գործունեության համար պարգեւատրվել է Ռուսաստանի, Նորվեգիայի եւ այլ միջազգային մրցանակներով:

Հայրազատ Ղազարյանը 2014-ի սեպտեմբերի վերջերին այցելելու է Հայաստան եւ դասախոսությունով հանդես է գալու Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: