ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աքրամ Այլիսլին զրկվել է Ադրբեջանի «Ժողովրդական գրող» կոչումից և նախագահի հատուկ թոշակից

07 փետրվարի, 2013 | 16:21

ԲԱՔՈՒ.-  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր միանգամից երկու հրամանագիր է ստորագրել Ադրբեջանում հայկական ջարդերի մասին գրել համարձակված Աքրամ Այիսլիի վերաբերյալ։ Առաջին հրամանագով Աքրամ Այիլսին (Աքրամ Նաջաֆ Օղլու Նաիբովը) զրկվել է Ադրբեջանի «Ժողովրդական գրող» կոչումից, երկրորդով՝ նախագահի հատուկ թոշակից, որ նշանակվել էր 2002 թվականին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Մի որոշումը կայացվել է ,, հաշվի առնելով մեծաքանակ դիմումները, որ ստացվել են հանրությունից, ներառյալ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության արդյունքում փախստական դարձածներից,,։ Երկրորդ որոշման կայացման համար Ադրբեջանի նախագահը ևս վկայակոչում է պետական տարբեր կառույցներից ու հասարակությունից ստացված դիմումները, որոնք մեղադրում են գրողին ,,Ադրբեջանի հանրապետության ժողովրդական գրողի կոչումը վարկաբեկելու, ժողովրդի վստահությունը չարաշահելու, Ադրբեջանի պատմությունը դիտավորյալ խեղաթյուրելու,, մեջ։

Ռուսական հեղինակավոր «Դրուժբա նարոդով» ամսագրում նախորդ ամիս 76ամյա ադրբեջանցի գրողը հրապարակեց դեռևս 2006 թվականին գրված  «Քարե երազներ» ստեղծագործությունը, ինչն Ադրբեջանում զայրույթի մեծ ալիք բարձրացրեց։  Գրքում ներկայացվում է Խորհրդային Միության փլուզման շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունները Այլիս բնակավայրում, Բաքվի ու Սումգայիթի իրական պատկերը։

Աքրամ Այլիսլիի ստեղծագործությունների՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1962 թվականին։ Նա ադրբեջաներենի է թարգմանել համաշխարհային գրականության շատ մեծերի ստեղծագործություններ, պարգևատրվել է Ադրբեջանի երկու բարձրագույն պարգևներով, եղել է 2005-2010 թվականների խորհրդարանի պատգամավոր։ 

,,Մեծ Կովկաս,,ը հիշեցնում է, որ փետրվարի 5ին աշխատանքից հեռացվել են գրողի կինը՝ մանկական գրադարանի տնօրեն, և որդին՝ գնդապետ-լեյտենանտ, մաքսային ծառայության աշխատակից։ Իշխող ,, Յենի Ազերբայջան,, կուսակցության երիտասարդական թևը կազմակերպել է գրքի խորհրդանշական հուղարկավորումը։ Խորհրդարանում քննության է առնվում Աքրամ Այլիսլիին գենետիկ քննության ենթարկելու հարցը, այն մտայնությամբ, որ գուցե վերջինս հայ է։ Որոշ պատգամավորներ առաջարկել են զրկել վարստակաշատ գրողին քաղաքացիությունից։

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
2. Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Ավստրիայում
3. Տիգրան Ասատրյանը հաղթելով ադրբեջանցուն բարձրացնում է Արցախի դրոշը
4. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կքննարկվի Սանկտ Պետերբուրգում
5. Պարզաբանում տվեք, պարոնայք պաշտոնյաներ. Լեզվի ճկունություն և ոչ մի խաբեությո՞ւն
6. Բաքվում ձերբակալվել է Աքրամ Այլիսլին
7. ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի հակահայկական զեկույցը, բայց ընդունեց Մարկովիչի հակահայ զեկույցը
8. Բակո Սահակյան. Արցախն երբեք Ադրբեջանի մաս չի լինի
9. Ստրասբուրգյան դատարանը հայուհու հայցով վճիռը կհրապարակի Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացման ընթացքում
10. Տիգրան Խզմալյանի հարցազրույցը` ադրբեջանական haqqin.az-ին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: