ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ծաղկաձորում կմեկնարկի տարածաշրջանային Ամառային դպրոց՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում

26 հունիսի, 2018 | 14:36

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը եւ «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը՝ համագործակցաբար Չեխիայի «Մարդը կարիքի մեջ» (People in Need) եւ Լեհաստանի ՍԱԼՏՕ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրս կազմակերպությունների հետ, «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 27-ին Ծաղկաձորում կմեկնարկեն քառօրյա Ամառային դպրոցը, որի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների՝ սոցիալական քարոզարշավներում եւ ընդհանրապես՝ հասարակական գործունեության ընթացքում անհրաժեշտ կարողությունները:
Ամառային դպրոցին կմասնակցեն 20 երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից եւ 10՝ Վրաստանի հարավային հինգ շրջաններից: Բոլոր մասնակիցները ընտրվել են 2017-2018թթ. «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի շրջանակներում երկու երկրներում անցկացված 17 աշխատաժողովների մասնակիցների թվից:

Դպրոցի բացումը տեղի կունենա հունիսի 28-ին, ժ. 10:00-ին, Ծաղկաձորի Գրողների
ստեղծագործական տան մեծ դահլիճում, Չարենցի պուրակ 4, հասցեով, որին ներկա կլինեն
Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեպան Պյոտր Միկիսկան, «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իսկ Հուլիսի 1-ին, առավոտյան ժ. 9:30 Ամառային դպրոցի շրջանակներում կմեկնարկի Կլոր սեղան-քննարկում «Թավշյա հեղափոխություն. Չեխոսլովակիայից եւ Լեհաստանից մինչեւ Հայաստան. ինչպե՞ս կենդանի պահել ժողովրդավարությունը» թեմայով: Հիմնական բանախոսներն են դեսպան, Վիշեգրադի միջազգային
հիմնադրամի խորհրդատու Իռենա Կռասնիցկան (Սլովակիա), Պոդլասկայի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի վարչության նախագահ Անդրեյ Պարաֆինյուկը (Լեհաստան), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը:
Ամառային դպրոցից անմիջապես հետո, 2018թ. հուլիսի 2-ին, Երեւանում տեղի կունենա
քաղաքացիական ակտիվիզմին նվիրված Տարածաշրջանային երիտասարդական կոնֆերանս:
Վերջապես, 2018թ. հուլիսի վերջին 10 երիտասարդներ Հայաստանից եւ 6-ը՝ Վրաստանից, որոնք ընտրվել են աշխատաժողովների արդյունքներով, կմասնակցեն 8-օրյա ուսումնա-ճանաչողական այցին Չեխիա (Պրահա եւ Բռնո քաղաքներ), Սլովակիա (Բրատիսլավա) եւ Հունգարիա (Բուդապեշտ), ուր հանդիպումներ կունենան տեղի երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ, կանցնեն մարդու իրավունքներին եւ երիտասարդական քաղաքականությանը նվիրված դասընթացներ:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի մի խումբ համախոհների կողմից՝ Հայաստանի քաղաքացիական
հասարակության հզորացմանն իրենց ներդրումն ունենալու եւ քաղաքացիական նախաձեռնություններին արհեստավարժ աջակցություն ցուցաբերելու նպատակով: «Ազատ քաղաքացի»-ն մաս է կազմում Արեւելյան գործընկերության քաղաքացիական
հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի եւ Սեւծովյան հասարակական կազմակերպությունների ֆորումի:

Հասցե: ք. Երեւան, Կոմիտասի փ. 5a, բն. 13. Հեռ. +374.10.26.14.24, +374.55.30.46.30;
Էլ.հասցե: freecitizen.cisc@gmail.com ; Վեբ-կայք: www.freecitizen.am
2
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական
նախաձեռնությունների աջակցման կենտրոնի
լրատվական ծառայություն
«Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի եւ Նիդեռանդների կառավարության կողմից

 

orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: