ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայաստանը Եվրոպա է». ընդունելություն Պրահայում Հայաստանի դեսպանատանը

13 հուլիսի, 2018 | 01:18

ՊՐԱՀԱ. –   Պրահայում Հայաստանի դեսպանությունը երեկ հերթական անգամ հյուրընկալեց  Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի անդամներին։

Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպտան Տիգրան Սեյրանյանը ողջունելով ներկաներին շնորհակալություն հայտնեց երկրի ներքաղաքական լարված աշխատանքային եռուզեռում հրավերքն ընդունելու և ի հեճուկս խորհրդարանում կեսգիշերից անց էլ աշխատելու՝ հանդիպմանը գալու համար։  Նա նշեց, որ խմբի անդամները լինելով քաղաքական տարբեր կուսակցություններից և ունենալով տարբեր, հաճախ ընդդիմադիր  հայացքներ, ունեն միավորող մի հանգամանք՝ անդամությունը Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբին։

Դեսպանը ներկայացրեց հետհեղափոխական Հայաստանում տիրող իրավիճակը,  քաղաքական մեծ փոփոխությունները, հատկապես առանձնացնելով պայքարը կոռուպցիայի դեմ։ Նա հայտնեց նաև, որ Եվրամիության վեց պետության խորհրդարաններ արդեն վավերացրել  են, և Եվրախորհրդարանն էլ վերջերս հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրին, որ ստորագրվեց նախորդ տարի նոյեմբերին Բրյուսելում։  Դեսպան Սեյրանյանը չեխ պատգամավորներին հորդորեց առաջիկա նիստերից մեկի օրակարգ մտցնել պայմանագիրը վավերացնելու հարցը և դառնալ այն վավերացրած ԵՄ հաջորդ պետությունը։

Առանձնակի շնորհակալության արժանացավ խմբի նախկին ղեկավար, այժմ  Կռկոնոշե ազգային պարկի տնօրեն Ռոբին Բյոհնիշը՝ տարիների իր ակտիվ աշխատանքի համար։ Հիշեցնենք, որ վերջինիս ջանքերով էր, որ Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղապսանությունն ընդունող ու դատապարտող բանաձև ընդունեց։  Ռոբին Բյոհնիշը ներկայացնելովվ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը շեշտեց՝ «Հայաստանը Եվրոպա է, իր պատմությամբ, իր մշակույթով»։  Բոլորովին վերջերս նույն հայտարարությամբ հանդես եկավ եվրախորհրդարանական Յարոմիր Շտետինան։ Խնդիրն այն է, որ Կովկասը չեխական բոլոր դասագրքերում  աշխարհագրականորեն իբրև Ասիայի  մաս է ներկայացվում , ու չեխ քաղաքական գործիչներն իրոք հայտնագործում են իրենց համար Հայաստանի եվրոպական քաղաքակրթությունն ու հայտարարում դա իրենց հանրության համար։

Յուրահատուկը Ռոբին Բյոհնիշի խորհուրդն էր իր նախկին գործընկերներին։ Նա խմբին հաջողություններ մաղթելով խորհուրդ տվեց (իր բառերով ասած «ոչ թե իբրև առաջադրանք, այլ գաղափար» ) Հայաստանի հետ համագործակցելիս նկատի ունենալ նաև Լեռնային Ղարաբաղը, որը ժողովրդավարական միավոր է՝  ի՜ր խորհրդարանով,  իր 140 հազար բնակչությամբ։

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատում աշխատող Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նոր ղեկավար Մարեկ Բենդան  վստահություն հայտնեց, որ խումբն ակտիվորեն կշարունակի աշխատել։ Հանդիպմանը մասնակցում էին խմբի նոր անդամներ ևս, նրանց մեջ՝ հիմնականում երիտասարդներից կազմված Պիրատներ կուսակցությունից ընտրված խորհրդարանի փոխնախագահ  Վոյտեխ Պիկալը։

Վերջում նշենք  նաև, որ ջերմ հյուրընկալությանը ներկա էին նաև Չեխիայում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը և «Ապրիլ 24» կոմիտեի մի շարք անդամներ։

 

Օրեր

 


Առնչվող նյութեր
1. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
2. Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին
3. Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
4. Չեխ պատգամավոր Ռոբին Բյոհնիշին՝ ,,Մխիթար Գոշ,, մեդալ
5. Չեխ պատգամավոր Ռոբին Բյոհնիշը՝ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ արձագանքների մասին. ՕՐԵՐ 1-4/2017
6. Տիգրան Սեյրանյան. ,,Չեխիայի խորհրդարանը վերահաստատեց ժողովրդավարության, մարդու իրավունքների բարձր արժեքների նկատմամբ իր հավատարմությունը,,
7. Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
8. ,,Հայաստան՝ լեռների, վանքերի ու գինու երկիր,,. Շնորհանդես եւ ցուցահանդես Հրադեց Կրալովե քաղաքում
9. Չեխիա. ՚՚Արշիլ Գորկի՚՚ մեդալ՝ Տիգրան Աբրահամյանին, ՚՚Հակոբ Մեղապարտ՚՚ հուշամեդալ՝ Հայկ Ութիջյանին. մշակութային քննարկում Հայաստանի դեսպանությունում
10. Գինու համտեսում Չեխիայի խորհրդարանում ՝ ի նշանավորումն Հայաստանի անկախության տոնի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: