ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱԳՆ Պատվո մեդալ Ռաֆայել Հովհաննիսյանին. ,,Օտար ամայի ճամփեքի վրա,, հաղորդաշարի 15-ամյակը

31 օգոստոսի, 2018 | 09:01

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռաֆայել Հովհաննիսյանին

պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով

 

Օգոստոսի 30-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ և վարող Ռաֆայել Հովհաննիսյանին և նկարահանող խմբին` հաղորդաշարի եթեր դուրս գալու 15-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Նախարար Մնացականյանը շնորհավորեց հյուրերին հոբելյանի առթիվ և գոհունակությամբ արձանագրեց, որ հաղորդաշարի գոյության ողջ ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ հաստատվել և իրականացվում է արդյունավետ համագործակցություն։ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԱԳՆ-ն շարունակելու է աջակցել իրապես հաջողված այդ նախագծին, որը հեղինակների ստեղծագործական մոտեցման շնորհիվ բացահայտում է աշխարհի տարբեր հատվածներում ներկայացված մեր մշակույթն ու ինքնությունը, հայկական Սփյուռքի մեծ ներուժը, ինչպես նաև յուրովի ներկայացնում Հայաստանի դիվանագիտական ծառայությունը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը Ռաֆայել Հովհաննիսյանին պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով:

Տեղեկանք. «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարը Հանրային հեռուստաընկերության եթերում է արդեն 15 տարի: Իր գոյության ընթացքում այդ հաղորդաշարի շնորհիվ հեռուստադիտողներին է ներկայացվել Սփյուռքի 200-ից ավելի հայկական եկեղեցի, 600-ից ավելի հայկական հուշարձան, 100-ից ավելի հայկական դպրոց, 350-ից ավելի հայկական միություն, միավորում, մշակութային, եկեղեցական, սպորտային և այլ կազմակերպություններ, հայկական թանգարաններ, գրադարաներ, մասնավոր հավաքածուներ:

ՕՐԵՐ-ը շնորհավորում է մեր գործընկեր Ռաֆայել Հովհաննիսյանին եւ նրա թիմին, ու  մաղթում ստեղծագործական ննոր վերելքներ։

orer.eu


Առնչվող նյութեր
1. ԱԳՆ մեդալ ՝ “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանին
2. ,,Հայկական Չեխիան,,- Ռաֆայել Հովհաննիսյանի ֆիլմը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: