ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում

24 օգոստոսի, 2018 | 21:45

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, օգոստոսի 23-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի հետ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության ակտիվացումը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական միջխորհրդարանական ակտիվ շփումները նոր լիցք կհաղորդեն երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում:

Հայ-չեխական համագործակցության օրակարգին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ ղեկավարը նշել է, որ Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը կարեւոր տեղ է զբաղեցնում այդ օրակարգում: Այս համատեքստում Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Պատգամավորների պալատն աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստերից մեկում կհաստատի Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը, ողջունելով հայ խորհրդարանականներին, նշել է, որ տեւական ժամանակ Պատգամավորների պալատի ուշադրությունը սեւեռված էր ներքաղաքական օրակարգի վրա. այդ պատճառով էլ Պատգամավորների պալատը դեռ չի անդրադարձել Չեխիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցին: Ռադեկ Վոնդրաչեկն այս առումով հույս է հայտնել, որ աշնանը չեխ խորհրդարանականներն արդեն կդիտարկեն վերոնշյալ հարցը:

ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի գործընկերներին՝ 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար:

Ի պատասխան՝ Ռադեկ Վոնդրաչեկը նշել է, որ մարդկությունը պատմական փաստերը պետք է ընդունի ու կոչի այնպես, ինչպես որ դրանք կան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների ներքաղաքական իրավիճակին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել առանց որեւէ ցնցումների, իսկ խորհրդարանն էլ պատրաստ է աջակցել կառավարությանը երկրի անվտանգության, բնակչության բարեկեցության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդման հարցերում:

Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ Հայաստանն ու Չեխիան ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, առեւտրատնտեսական կապերում նկատվում են դրական տեղաշարժեր: Ռադեկ Վոնդրաչեկի խոսքով՝ չեխ գործարարները Հայաստանում տնտեսական հետաքրքրություն են ցուցաբերում, ինչը լավ հիմք կարող է դառնալ ներդրումների համար:

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջեւ կհաստատվեն համագործակցության նոր ուղիներ:

parliament.am


Առնչվող նյութեր
1. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
2. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
3. Նախագահը ներքաղաքական իրավիճակը քննարկել է վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Լիդիցեի հուշահամալիր
7. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
10. 100 տարի առաջ այս օրը գումարվել է անկախ Հայաստանի խորհրդարանի Առաջին նիստը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: