ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՔՐԻՍՏԻՆ ԴԸՖՐԵՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

04 նոյեմբերի, 2016 | 10:53

belgia-senat-3Նոյեմբերի 1-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Բելգիայի սենատի նախագահ Քրիստին Դըֆրենի գլխավորած պատվիրակությունը:

Տիկին Դըֆրենը ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Բելգիական սենատի պատվիրակները այնուհետև եղան Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Մեծ եղեռնի պատմական իրողություններին:

Բելգիայի Սենատի նախագահ տիկին Քրիստին Դըֆրենը գրառում կատարեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո տնօրեն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը:

Նախօրեին նա հանդիպումներ էր ունեցել Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի եւ արտգործնախարարի հետ։

 

www.genocide-museum.am

belgia-senat-2belgia-senat-1


Առնչվող նյութեր
1. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
2. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
3. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
4. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
5. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
6. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
7. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
8. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը
9. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
10. Բելգիահայերը քննարկել են հայերնիքի հետ համագործակցության խնդիրները. տեսակապ սփյուռքի նախարարության հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: