ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բերնստայնի 100-ամյակը նշվեց ,,Պրահայի գարուն,, փառատոնում. երգեց նաեւ Ադրիան Տեր Գրեգորյանը

26 մայիսի, 2018 | 08:17

Երեկ՝ մայիսի 25-ին  Պրահայի Հանրային տան Սմետանայի անվան դահլիճում տեղի ունեցավ Պրահայի գարուն միջազգային երաժշտական 73-րդ փառատոնի հերթական երեկոն՝ նվիրված կոմպոզիտոր եւ դիրիժոր Լեոնարդ Բերսնտայնի 100-ամյակին։ Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում էր ամերիկացի դիրիժոր Քեյթ Լոկարտը, ով հայտնի է իբերւ Բոստոն Պոպի ղեկավար-դիրիժոր։ Ծրագրում տեղ էին գտել Աարոն Քոփլանդի, Սամուել Բարբերի, Լեոնարդ Բերնստայնի ստեղծագործությունները։ Բերնստայնն անձամբ չեխական ֆիլհարմոնիկը ղեկավարել է 1946 թվականին, երբ առաջին անգամ տեղի է ունեցել ,,Պրահայի գարունը,,։ Տարիներ անց, իր մահվանից առաջ 1990-ին  նա կրկին եկել է Պրահա եւ փառատոնի շրջանակներում  ղեկավարել  Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։

Ադրիան Տեր Գրեգորյանը

Երեկոյի երկրորդ մասը նվիրված էր Բերնստայնը Բրոդվեյում  շարքին։ Այն կատարեցին նվագախումբը եւ Լոնդոնից հրավիրված WEST END-ի չորս երգիչները՝  Սելինդա Շոնմայքերը, Աննա Ջեյն Քասին, Դամյան Համբլին, Ադրիան Տեր Գրեգորյանը։ Նրանց էր միացել նաեւ չեխ  երգիչ- դերասան Վոյտեխ Դիկը։ Վերջինս կատարեց նաեւ աղոթքի մի հատված պատարագից, կոչ անելով քաղաքական դաշտում հակամարտող բոլոր կողմերին խաղաղվել եւ միասնաբար գործել։

Երգիչ-մենակատարները հրաշալի  կատարեցին տարբեր մյուզիքլներից զուգերգեր՝ մեծ բավականություն փոխանցելով հանդիսատեսին։

Մեր հայրենակից ՝ դերասան եւ երգիչ  Ադրիան Տեր Գրեգորյանը,  ժամանել էր Լոնդոնից, ուր հանդես է գալիս տարբեր թատերական ներկայացումներում եւ հեռուստատեսային երաժշտական սերիալներում։ Նրա հայրը հայ է, մայրը՝ անգլուհի։

Ադրիան Տեր Գրեգորյանի հայկական մամուլին տված առաջին բացառիկ հարցազրույցը կարադացեք ՕՐԵՐ եվրոպական ամսագրում։

 

Հ.Ա.

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Օրեր-ի


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
10. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: