ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

400-ից ավելի երիտասարդ մասնագետ Բեյրութում մասնակցել է ՀԲԸՄ FOCUS 2017 միջոցառմանը

25 օգոստոսի, 2017 | 06:54

Բիենալեի ընթացքում հանգանակվել է շուրջ $100,000՝ ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի համար

ՀԲԸՄ FOCUS-ի՝ 23 երկիր ներկայացնող մասնակիցները հիշարժան այց են կատարում Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիկեան» թանգարան՝ տեղակայված Թռչնոց Բոյն որբանոցում.

Հեռավոր Ավստրալիայից, Բրազիլիայից, Թաիլանդից և այլ վայրերից ժամանած երիտասարդ մասնագետները եկել էին մասնակցելու օգոստոսի 2-ից 6-ը Բեյրութում անցկացվելիք ՀԲԸՄ FOCUS 2017 միջոցառմանը: Տասնվեց տարի առաջ ձևավորված ավանդույթին հավատարիմ՝ 400 հյուրերը միավորվել էին՝ փորձի և գիտելիքների նշանակալի փոխանակման միջոցով ընդլայնելու իրենց համագործակցային ցանցը,միաժամանակ բացահայտելով Լիբանանի բազմամշակույթմայրաքաղաքը և մասնակցելով մի շարք մշակութային և սոցիալական միջոցառումների:

Այս տարի, ի լրումն ՀԲԸՄ FOCUS-ի ժամանակ կազմակերպվող սիրված միջոցառումների շարքի, հյուրերը հրավիրվեցին միանալու հատուկ զբոսանքին և Բեյրութի յուրօրինակ տեսարժան վայրեր այցելություններին. Ջայիտտա անձավ (Jeitta Grottoes), Բիբլոս քաղաք (Byblos city), Ճիպեյլի շուկաներե (Jbeil souks) և Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիկեան» թանգարան՝ տեղակայված «Թռչնոց Բույն» որբանոցում: Թանգարան այցելությունն առանձնապես հիշարժան էր, քանի որ այցելուներից շատերը հայտնվեցին այնտեղ, ուր իրենց նախնիները ապաստան էին գտել, և ձեռք բերեցին FOCUS-ի հյուրերից ոմանց ներկայացրած համայնքներին մերվելու հմտություններ: «Մենք անհամբերությամբ սպասում էինք ողջունելու հյուրերին մեր քաղաքում, որը շատ հույզեր ու պատմություն, ինչպես նաև հայկականություն է կրում իր մեջ: Լիբանանյան ավանդույթները, մշակույթն ու հյուրընկալությունը յուրահատուկ մասնիկ ավելացրեցին մեր ազատ ժամանակին: Սկզբից ևեթ մենք ներկայացրեցինք իրապես բազմաբովանդակ լիբանանա-հայկական փորձը՝ սկսած տեղական ուտեստներից մինչև երաժշտություն և միջավայր», – ասաց ՀԲԸՄ FOCUS 2017-ի համակարգող Նատաշա Կյոշկերյանը:

Վարող Սարինե Կարաջերջերյանը և լիագումար քննարկման մասնակիցներ Սառա Հերմեսը, Ստեփան Պետրոսյանը, Աննա Վարդապետյանցը և Սևակ Բաբիկյանը օգոստոսի 3-ին կայացած Հեռանկարներ միջոցառման ժամանակ ներկայացնում են իրենց մասնագիտական փորձը.

ՀԲԸՄ FOCUS-ը պաշտոնապես մեկնարկեց Բաքուրայում՝ Բեյրութի «Թվային աշխարհ» թաղամասում անցկացված «Հեռանկարներ» խորագրով անվանական միջոցառմամբ և լիագումար քննարկումներով: Երեկոյի ընթացքում իրենց մտորումները ներկայացրեցին մասնագետ գործընկերները, ովքեր բեկում են մտցրել իրենց ասպարեզում՝ գործունեության իրենց ոլորտներում ռիսկի դիմելու և հարմարավետության գոտուց հաճախակի դուրս գալու գնով: Լիբանանի ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների նախկին ղեկավար Սարինե Կարաջերջյանը վարեց քննարկումը, որին մասնակցում էին ճարտարագետ Սևակ Բաբիկյանը, նորաձևության դիզայներ Սառա Հերմեսը, մասնագիտությամբ փաստաբան, սակայն ձեռնարկատիրությամբ զբաղվող Ստեփան Պետրոսյանը և տեխնոլոգիական գիտաշխատող և ստարտափի հիմնադիր Աննա Վարդապետյանցը: Թեև քննարկման մասնակիցների ասպարեզներն ու  անցած ուղին տարբեր էին, նրանցից յուրաքանչյուրի խոսքում առկա էր սոցիալական պատասխանատվության հիմնարար թեման: «Մեկն ինչ-որ առիթով ինձ ասել է, որ գեղեցիկն ու արդարը կարելի է գտնել յուրաքանչյուրի մեջ, և այդ պնդումն արձագանքվել է ամբողջ էությանս մեջ, և դրդել ինձ ձեռնարկելու «Բեյրութի ստեղծարար հարթակը», որի նպատակըդիզայներական կրթությունը հասանելի դարձնեն է արարելու մղում և ջիղ ունեցող բոլոր ուսանողներին՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակից», – ասաց դիզայնի դպրոցի համահիմնադիր Սառա Հերմեսը:

ՀԲԸՄ FOCUS-ի հյուրերը վայելում են գալա միջոցառումը The Legend վայրում՝ տեղակայված հնագույն Փռյուգիա գետի ափին.

Երկխոսությունը շարունակվեց հաջորդ օրը՝ FOCUS-ի շնորհանդես-համաժողովի ժամանակ, որտեղ նորաթուխ առաջնորդներն ու գործունեություն ծավալող երիտասարդ մասնագետները տեղեկացան, թե տեղում ծնված գաղափարներն ինչպես են վերածվում անվանական ծրագրերի՝ ՀԲԸՄ գործունեության տիրույթի շրջանակներում: Ձևավորվելով որպես գաղափարների ամբողջություն, ՀԲԸՄ-ը տասնամյակներ շարունակ հանդես է եկել որպես նոր նախաձեռնությունների ինկուբատոր: Մասնակիցներին նաև առաջարկվեց դիտարկել արդեն իսկ մեկնարկած և ծավալվող երկու ծրագրեր, որոնց նպատակն է ապահովել համայնքների ներգրավումը միջազգային մակարդակում: Մտագրոհներն ու աշխատաժողովները մասնակիցների համար ապահովեցին բարենպաստ միջավայր, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց նկատառումներն ու համագործակցաբար քննարկեն նոր ծրագրային գաղափարներ: «Առանձնահատուկ պատիվ էր հյուրընկալել առաջին FOCUS համաժողովը և համագործակցել ՀԲԸՄ ղեկավարության ներքո: Օրվա ընթացքում ակներև էր միատեսակ մտածողությամբ երիտասարդների մղումը, ովքեր միմյանց հետ կիսեցին իրենց մտորումներն ու քաջալերեցին միմյանց՝ ձեռնարկելու քայլեր, որպեսզի իրենց համայնքները մնան ասպարեզում և ունենան իրենց ներդրումը», – նշեց ՀԲԸՄ FOCUS 2017-ի համանախագահ Նաթալի Փիրանյանը: Օրն ամփոփվեց արտադրողների համագործակցային ցանցեր ձևավորելու հնարավորությամբ՝ նախքան FOCUS-ի այնքան սիրված ակումբային գիշերը, որն անցկացվեց B018 կոչվող ակումբում: Համաշխարհային անուն ունեցող ճարտարապետ Բերնարդ Խուրիի դիզայներական աշխատանքի շնորհիվ նախկինում որպես ապաստարան ծառայած տարածքը վերածվել է բացօթյա գիշերային ակումբի:

ՀԲԸՄ FOCUS 2017 նախագահ Նատաշա Կյոշկերյանը ողջունում է գալա միջոցառման հյուրերին

Շաբաթ օրը՝ Խուրիի ճարտարապետությանն անմիջականորեն ծանոթանալուց հետո, տպավորիչ Սուրսոքի թանգարանում կայացած FOCUS on Art (FOCUS-ը՝ արվեստին) միջոցառման հյուրերը ներկա գտնվեցին նրա հատուկ պրեզենտացիային: Անդրադառնալով քաղաքի ճկունությանն ու իր դիզայնի ընթացքին ու գաղափարախոսությանը, Խուրին նշեց, որ մորական կողմից հայկական իր արմատները մշտապես տեղ են ունեցել իր մտքում: Խուրին, ով անջնջելի հետք է թողել Բեյրութի համայնապատկերի վրա և նրա ձեռքի գործն է Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիզայնը, հայրենիքում մի քանի ընթացիկ նախագծեր ունի: «Մեծագույն հաճույք է Բեյրութի կառույցների ու տարածքի ոգին, դրանց արժանիքներն ու թերությունները բացահայտելը Բերնարդ Խուրիի ճարտարապետական պատմությունների միջոցով», – նշեց Ստեփան Խզրթյանը, ով ժամանել էր Կալիֆոռնիայի Արկադիա քաղաքից:

 

Շաբաթավերջի կիզակետը ՀԲԸՄ FOCUS-ի գալա միջոցառումն էր, որը տեղի ունեցավ The Legend վայրում՝ տեղակայված հնագույն Փռյուգիա գետի ափին: Տպավորիչ ժամանցը ներառում էր ՀԲԸՄ Արին պարախմբի կատարումից մինչև հրավառություն և անվերջ պարեր: Գիշերն սկսվեց ուղերձից՝ նվիրված ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրին, որը FOCUS-ի հանգանակության նախորոշված շահառուն է: 1923 թվականից ի վեր ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագիրը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել տասնյակ հազարավոր ուսանողների, ովքեր ձգտում էին բարձրագույն կրթություն ստանալ աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում: ՀԲԸՄ FOCUS 2017-ի կազմակերպիչներ Նատաշա Կյոշկերյանը և Նաթալի Փիրանյանը դիմեցին հյուրերին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի տևական ազդեցության վրա: Հանգանակության քարոզարշավի արդյունքում, որը շարունակվեց մինչև FOCUS-ի շաբաթավերջ, հանգանակվեց շուրջ $100,000՝ հավաստելով, որ նվիրաբերելու ոգին դեռևս առկա է և լավ հիմքեր ունի երիտասարդ մասնագետների ներկայիս սերնդի մոտ:

ՀԲԸՄ Լիբանանի շրջանային հանձնաժողովի անդամ Գարի Նազարյանը ելույթ է ունենում ՀԲԸՄ FOCUS-ի գալա միջոցառմանը՝ հայտարարելով ՀԲԸՄ երիտասարդ մասնագետ նորարարների Նուբար Նազարյան հիմնադրամի ստեղծման մասին.

 

Որպես ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի շահառու, նորաձևության դիզայներ Էդդի Անեմյանը՝ Ֆրանսիայի Սեն Շամոնդ բնակավայրից, կիսեց իր փորձը և երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ-ին և վերջինիս նվիրատուներին: Անեմյանը, ով 24 տարեկանում արժանացել է H&M Design Award 2014 ցանկալի մրցանակին և ում հավաքածուն՝ պատրաստված ընկերության պատվերով, ամբողջովին վաճառվել էր վաճառքի հանելու առաջին իսկ ժամերի ընթացքում, ներկայացրեց իր անհավատալի պատմությունը՝ սկսած փոքր քաղաքում անցկացրած մանկությունից ու պատանեկությունից մինչև Շանզելիզեի ցուցափեղկերը: «ՀԲԸՄ կրթաթոշակը չափազանց օգտակար էր, քանզի այն ինձ թույլ տվեց լիովին խորամուխ լինել ստեղծարար գործունեության մեջ առանց ֆինանսական բեռը թեթևացնելու մասին մտածելու: Ստեղծարար գործունեությունը հաճախ բավականին հոգնեցուցիչ է, երբեմն՝ անհաղթահարելի, սակայն ՀԲԸՄ աջակցությունը ինձ տվեց առաջ շարժվելու և երազանքիս հասնելու համար այնքան անհրաժեշտ քաջալերանքը: », – ասաց Անեմյանը:

ՀԲԸՄ FOCUS 2017-ի կազմկոմիտեի անդամները նշում են FOCUS-ի անմոռանալի հանգստյան օրերը՝ Բեյրութի Ուոթերֆրոնթ համերգային համալիրում տրված հրաժեշտի ճաշկերույթով.

Երեք լեզվով դիմելով հավաքվածներին՝ ՀԲԸՄ Լիբանանի Շրջանային հանձնաժողովի անդամ Գարի Նազարյանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ Լիբանանի գրասենյակին, Նյու Յորքի կենտրոնական գրասենյակին և կազմկոմիտեին՝ իրենց աննկատ, սակայն անխոնջ ջանքերի համար: Իր հուզիչ խոսքում նա հայտարարեց ՀԲԸՄ երիտասարդ մասնագետ նորարարների Նուբար Նազարյան հիմնադրամի ստեղծման մասին, որը տարեկան $10,000 կհատկացնի ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների ցանցի միջոցով նախաձեռնված ստարտափ ծրագրերի ֆինանսավորման համար: «Նուբար Նազարյանը ջանք է գործադրել իր կենդանության օրոք ՀԲԸՄ երիտասարդական միջոցառումների բարգավաճումն ապահովելու համար, և այս հիմնադրամը ստեղծվում է նրա և առաջնորդների իր սերնդի կողմից տասնամյակներ առաջ դրված հիմքերի վրա», – նշեց նա:

 

Շաբաթ-կիրակին ավարտվեց Բեյրութ Ուոթերֆրոնթ (Beirut Waterfront) համերգային համալիրում տրված հրաժեշտի ճաշկերույթով: FOCUS-ին հաջորդող շաբաթների ընթացքում մասնագիտական և անձնական կապերը կշարունակվեն հաստատվել և նոր գաղափարներ կորոնվեն՝ ի վկայություն այն ներգործության, որն ունի FOCUS-ըողջ աշխարհի հայությանը միավորելու գործում:

Մասնակիցները կարևոր երկխոսություն են սկսել ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոնում անցկացված շնորհանդես-համաժողովի ժամանակ.

Նյու Յորքում 2001 թվականի նորամուտից հետո ՀԲԸՄ FOCUS-ը աչքի է ընկել որպես աշխարհի հայ երիտասարդ մասնագետներին միավորող յուրօրինակ ցանց: Այն մեկնարկել է որպես տարեդարձի տոնակատարություն, սակայն այժմ հանդիսանում է երկու տարին մեկ անգամ կազմակերպվող հիանալի ավանդույթ, որը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է ընձեռում կապ հաստատելու հարյուրավոր տարեկիցների հետ՝ միաժամանակ ընդգծելով  սերունդների վրա ՀԲԸՄ ծրագրերի դրական ազդեցությունը: Վերջին 14 տարիներին ՀԲԸՄ FOCUS-ը միավորել է շուրջ 3,000 երիտասարդների՝ յոթ տարբեր քաղաքներում. Նյու Յորք Սիթի (2001թ., 2007թ.), Մոնրեալ (2003թ.), Մայամի (2005թ.), Չիկագո (2009թ.), Փարիզ (2011թ.), Սան Ֆրանցիսկո (2013թ.), Տորոնտո (2015թ.) և այժմ արդեն՝ Բեյրութ (2017թ.):

 

ՀԲԸՄ Focus-ի մասին հավելյալ տեղեկությունների համար տես www.agbufocus.org կայքէջը.

 ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար տես www.agbu-scholarship.org կայքէջը.

Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ը (www.agbu.org) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է: Գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

 ՀԲԸՄ և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին տես www.agbu.org կայքէջը.

 

 

 

                                                                                                                     

 


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
4. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
5. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
6. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
7. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
8. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
9. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
10. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: