ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հատուկ համարը՝ նվիրված ,,Թավշյա հեղափոխությանը» եւ Մալթայի հայությանը

05 դեկտեմբերի, 2018 | 19:36

Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հատուկ համարը /1-4/2018/, որում տեղ են գտել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը, ,,Թավշյա հեղափոխությանը,, նվիրված հոդվածաշար՝ հեղափոխության ժամանակագրությունը, հեղափոխության ապագայի մասին հարցազրույցներ քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանի եւ Միքայել Զոլյանի հետ։

Տպագրվել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքը հեղափոխության ձեռբերումների մասին։

Համարում տեղ է գտել նաեւ մեծ հրապարակում լուսանկարչական Բաղդասարյան ընտանիքի մասին, որի երկու ներկայացուցիչներ՝ Հայկը եւ Վահրամը լուսաբանել են վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած տարբեր հասարակական շարժումները եւ ,,թավշյա հեղափոխությանը,,։

Համարի հաջորդ թեման  նվիրված է Մալթայի հայ համայնքին եւ Մալթայում տեղի ունեցած Հայաստանի մշակույթի օրերին, որի շրջանակներում ներկայացվել են բազմաթիվ հարցազրույցներ մշակութային հայտնի դեմքերի հետ։

Մի այլ հրապարակումով անդրադարձ է կատարվել Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված շարժմանը։

ՕՐԵՐ-ի այս համարում տեղ են գտել նաեւ Հայաստանում ՀԲԸՄ  գործադիր տնօրեն Դալար Կազանջյանի հարցազրույցը, Հայաաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանի հարցազրույցը, Գյուրջիեւ համույթի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր Լեւոն Էսկենյանի հարցազրույցը,  բազմաթիվ այլ հետաքրքիր հոդվածներ։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
2. Լույս է տեսել ՕՐԵՐ-ի բացառիկ համարը՝ նվիրված Հովհաննես Այվազովսկուն, նաեւ Դանիայի եւ Նորվեգիայի հայկական համայնքներին
3. Շնորհակալություն, Միքայել
4. ՕՐԵՐ-ի նոր համարը՝ Պորտուգալահայությունը եւ Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամը
5. Հայկական Չեխիան՝ ՕՐԵՐ-ի մատուցմամբ. Երեկո Հայաստանի դեսպանությունում
6. Ավստրիահայությունը ջերմորեն ընդունեց համայնքի պատմությանն ու ներկային նվիրված ՕՐԵՐ-ի բացառիկ համարը. Շնորհանդես Վիեննայում
7. Օրեր 5-8/ 77/ 2016
8. «Համացանցը պետք է օգտագործել համահայկական շահերին ծառայեցնելով». Աննա Կարապետյան
9. ,,Օրեր,, ամսագրի 15-ամյակը հանդիսավորությամբ նշվեց Չեխիայի մայրաքաղաքում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: