ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օպերան՝ անտառում. Դվորժակի ,,Յակոբին,,ը Պրահայի Դիվոկա Շարկայում

08 սեպտեմբերի, 2017 | 07:48

 

Արդեն 13 տարի է Պրահայի 6-րդ թաղամասը վերականգնել է դեռեւս 1922 դադարեցված ավանդույթը, որի համաձայն սեպտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը Չեխիայի մայրաքաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիվոկա Շարկա անտառային տարածքում կազմակերպվում են բացօթյա օպերային ներկայացումներ։

2005 թվականից այստեղ կրկին Ազգային թատրոնը բեմադրում է հիմնականում չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այս տարի սեպտեմբերի 3-ին ներկայացվեց Անտոնին Դվորժակի պատմական ,,Յակոբին,, օպրերան, որը հիանալի բեմադրել էին Յանա Դիվիշովան եւ Ռենե Նախտիգալովան։ Հմտորեն օգտագործված էր բնական լանդշաֆտը, խոտերին նստած հազարավոր հանդիսատեսների միջով բացված ճանապարհով գալիս ու գնում էին դերասանները, նույնիսկ ձիավորներն ու կառքերը։ Տպավորությունն այնպիսին էր, որ այն ինչ կատարվում է ներկայացման ընթացքում, բնական է։ Դերասանների հագուկապը բնականաբար արտացոլում էր 1790-ականների ժամանակաշրջանի արիստոկրատիայի եւ գյուղական կյանքի պատկերը, բայց նրանք լիովին համապատասխանում էին շրջապատող բնության գույներին եւ լիովին ներդաշնակ էին։

Հատուկ պատրաստված բեմում տեղակայված էր Ազգային թատրոնի նվագախումբը՝ դիրիժոր Յան Խալուպեցկու գլխավորությամբ։ Բեմադրությանը մասնակցում էին նաեւ թատրոնի երգչախումբն ու բալետային խումբը։

Ներկայացումից առաջ հանդիսատեսին ողջունեց նաեւ Պրահա 6-ի թաղապետը, իսկ առաջին շարքերում նստած էին Չեխիայի մշակույթի նախարարն ու 2018 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Յիրժի Դրահոշը, ով գիտությունների ակադեմիայի նախագահն է։ Ու քանի որ առաջիկայում Չեխիայում  սպասվում են թե նախագահական , եւ թե՛ խորհրդարանական ընտրություններ, ապա ներկայացմանը շտապող  հանդիսականներին անտառի տարբեր բացատներում բաժանում էին նախընտրական թերթիկներ։ Իսկ ներկայացման ծրագիրը, որ ստվարաթղթե  դիմակի վրա էր տպագրված, բաժանում էին բոլորին։

Այս ամենը չէր խանգարում  ե՛ւ դիտելու ներկայացումը, ե՛ւ վայելելու հարակից տարածքներում բացված գարեջրի ու սննդի կետերի առաջարկած խորտիկները։  Ի դեպ,  ներկայացման մուտքը ազատ էր, քանի որ այս ամենը հովանավորում էր Պրահա 6-ի թաղապետարանը։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: