ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

՚՚Մեկ աշխարհ՚՚ կինոփառատոնը համագործակցության կոչ է անում, պայմաններ ստեղծելով նաեւ հաշմանդամների համար

07 փետրվարի, 2017 | 10:14

 

 Vizual_JS_2017_regiony_A4.indd

 

ՊՐԱՀԱ.- Մարտի 6-15-ը Պրահայում կանցկացվի փաստավավերագրական ֆիլմերի ՚՚Մեկ աշխարհ՚՚ միջազգային կինոփառատոնը, որի նշանաբանն է լինելու՝ ՚՚Գործակցենք միասին՚՚։ Փառատոնի ղեկավարության կարծիքով աշխարհում տեղի ունեցող անջատողական շարժումները, ինչպիսն էր ՚՚Բրեքսիտը՚՚,  ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը, սոցիալական ցանցերում բացասական կարծիքների հորձանուտն ու կեղծ լուրերի տարածումը տարբեր մասերի են բաժանում հասարակությունները։ Ժամանակն է, որ միահամուռ ուժերով կարողանանք պայքարել մասնատվածությանն դեմ։

Կինոփառատոնի  ծրագրում ընդգրկված 110 ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Չեխիայի 32 քաղաքներում։ Այս տարի նաեւ հատուկ պայմաններ կստեղծվեն հաշմանդամների համար։ Ինչպես նշել է կինոփառատոնի տնօրեն Յանա Կուլհանկովան, Չեխիայում ապրում են մոտ մեկ միլիոն տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք չեն կարողանում լիովին օգտվել մշակութային միջոցառումներից։

՚՚Մեկ աշխարհը՚՚ այս տարվա որոշ ձեռնարկներում ոչ միայն հատուկ թարգմանություն է ապահովելու խուլ ու համրերի, այլեւ այլ  ֆիզիկական հաշմանդամություն ունեցող հանդիսատեսի համար։

՚՚Այսպիսով մենք կկատարենք մարդու համընդհանուր հռչակագրի պահանջները,  որպեսզի մարդիկ կարողանան օգտվել իրենց համայնքենրի մշակութային կյանքի ծրագրերից՚՚,- ասել է նա։ Այդ նպատակով Պրահայի Լուցերնա կինոդահլիճում ծրագրված բացման արարողությունը, ինչպես նաեւ Հոմո Հոմինի մարդու իրավունքների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունները կուղեկցվեն հատուկ թարգմանություններով։ Հաշմանդամ մարդկանց համար ֆիլմերի դիտումների տոմսակները կվաճառվեն 50 տոկոս զեղչով։

Նշենք, որ ՚՚Մեկ աշխարհը՚՚ համարվում է մարդու իրավունքներին նվիրված Եվրոպայի ամենամեծ կինոփառատոնը։

Հ.Ա.  ՕՐԵՐ

H.A. Orer.eu


Առնչվող նյութեր
1. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
2. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
3. Կովերը, ադրբեջանցիները եւ մարդու իրավունքները Պրահայի կինոփառատոնում
4. Սիրիական սիրո պատմությունը դարձել է ՙՄեկ աշխարհ՚ կինոփառատոնի հաղթող
5. Ավո (Ավետիս) Գաբրիելյանի ՙԱռանց դռների տները՚ ֆիլմը ցուցադրվեց Պրահայի կինոփառատոնում
6. ՚Փնտրում ենք տուն եւ ինքներս մեզ -սա է մեկ աշխարհ կինոփառատոնի այս տարվա ուղենիշը
7. Հայկական ֆիլմերը Բուենոս Այրեսի կինոփառատոնում
8. Պրահայում բացվել է Կարճամետրաժ ֆիլմերի 10-րդ կինոփառատոնը
9. ,,Դատավճիռ Հունգարիայում,, ֆիլմը շահեց ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնի գլխավոր մրցանակը
10. Երեւանում բացվեց ,,Ոսկե Ծիրան,, կինոփառատոնը եւ Ազնավուրի աստղը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: