ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում

13 մարտի, 2018 | 15:48

Մարտի 16-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի նկարչուհի Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: 

Իտալիայում լայն ճանաչում ստացած քանդակագործ Նվարդ Զարյանը (1917-2005) ծնվել է Ֆլորենցիայում, հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի և դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանի ընտանիքում: Վաղ մանկության տարիներին կարճ ժամանակով ապրել է Հայաստանում, գրեթե ամբողջ կյանք բնակվել Իտալիայում: Ն. Զարյանը մասնագիտական կրթությունը ստացել է Միլանի, Վենետիկի և Հռոմի Գեղարվեստի ակադեմիաներում, ուսանել է նշանավոր քանդակագործներ Վիլդտին և Ձանելլիին:

1938 թվականին Հռոմում արվեստագետը առաջին անգամ  մասնակցել է կերպարվեստի համաիտալական ցուցահանդեսին իր «Մայրություն» տուֆակերտ աշխատանքով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ն. Զարյանը ակտիվորեն մասնակցել է իտալական դիմադրության շարժմանը: Պատերազմից հետո նա դասավանդել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում, որը ձեռք է բերել արվեստագետի մի շարք գործեր:

Ն. Զարյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կոպենհագենում, Օսլոյում և այլ քաղաքներում: Ցուցադրվել է իտալացի մի խումբ նշանավոր արվեստագետների` Գուտտուզոյի, Լիոնիչելլոյի, Չիմարայի հետ, մասնակցել է 1951թ. Հռոմի նոր կայարանի դեկորատիվ քանդակազարդման աշխատանքներին: 1964 թվականին Ն. Զարյանը Հայաստանի արվեստասեր հասարակությանն է ներկայացրել իր ստեղծագործությունները և 25 աշխատանք նվիրել Հայաստանի Ազգային պատկերասրահին: 1996 թվականին Սանտա Մարինելլայի միջնադարյան բերդում կազմակերպվել է Ն. Զարյանի վերջին անհատական ցուցահանդեսը:

Արվեստագետի բազմաթիվ գործեր պահվում են տարբեր երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
3. Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
4. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
5. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
6. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
7. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
8. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
9. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
10. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: