ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Norway Chess 2017, 6-րդ տուր․ Արոնյանը կիսում է 1-ին տեղը Նակամուրայի հետ

13 հունիսի, 2017 | 07:37

Norway Chess Classic-ի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը 34-րդ քայլում առավելության է հասել Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ։ Մինչ այդ 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ էր տարել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։  Հաղթանակով է ավարտել իր պարտիան նաև Անանդը՝ Կարուանայի նկատմամբ։ Մյուս զույգերը՝ Կարլսեն-Լագրավ, Սո-Գիրի, Կարյակին-Նակամուրա, կիսել են իրենց միավորը։

7-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավուրում են Արոնյանն ու Նակամուրան։ Կարյակինը, Գիրին, Կրամնիկն ու Սոն վաստակել են 3-ական, Կարլսենը, Կարուանան, Վաշիե-Լագրավն ու Անանդը՝ 2․5-ական միավոր։

Այսօր Norway Chess Classic-ում հանգստյան օր է։ Վաղը կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի Սերգեյ Կարյակինի հետ։ Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ՝ սկսած Երևանի ժամանակով 18։00-ից։

Աղբյուր՝ chess.am


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
3. Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն
4. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
5. Վեհափառը օրհնել է Լեւոն Արոնյանին եւ նրա տիկնոջը
6. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
7. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
8. Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
9. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
10. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: