ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է

13 հուլիսի, 2018 | 02:04

ԹԱՅՄ հանդեսի չորս հեղինակներ ներկայացնում են աշխարհի չորս «խաչակիրների», ովքեր իրենց օրինակով «վառ են պահում ժողովրդավարության երազանքը»։ Նշելով, որ այժմ երկրագնդի յուրաքանչյուր երրորդ բնակիչ ապրում է ավտորիտար ռեժիմի պայմաններում,  մինչ շատ այլոք ևս ականատես են  ժողովրդավարական արժեքների նահանջի,  հեղինակները փաստում են, որ միլիոնավոր մարդիկ այս ու այն վայրերում իրենց իրավունքների պաշտպանություն են պահանջում։

Իբրև օրինակ առաջինը նշվում է Նիկոլ Փաշինյանը։  Իր հարցազրույցում վերջինս նշել է, որ պայքարի է ելել առանց անձնական շահի, իր ժողովրդի ազատության ու երջանկության համար։  «Ժողովուրդը հաղթեց, ու ես կկատարեմ այդ հաղթանակը հարատև դարձնելու իմ խոստումը։ Ես վստահ եմ, որ մենք առաջ կգնանք ժողովրդավարություն կերտելով, կոռուպցիայի դեմ պայքարելով, անկախ դատական համակարգ և օրենքի կարգ սահմանելով, ինչպես նաև մարդու իրավունքները պաշտպանելով և տնտեսական մրցակցությամբ. Մեզ համար ժողովրդավարությունը տարածաշրջանային շահերի բաղադրիչ չէ կամ արտաքին քաղաքականության ուղղվածության հարց, այլ արժեքների ու համոզմունքների արտացոլում։ Ես հավատում եմ, որ Հայաստանը լինելու է աշխարհի ուժեղ ժողովրդավարական երկրներից մեկը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ԹԱՅՄին։

Մյուս երեք «խաչակիրներն» ըստ հանդեսի՝  Տոգոյից Ֆարիբա Նաբուրեմա, (բլոգեր, ակտիվիստ, նախագահի դեմ շարժման հիմնադիր ), Թունիսից Օույդեդ Բուչամաուրի (Նոբելյան մրցանակակիր), Նիկարագուայից Էնրիեթ Մարտիես (նախագահ Դանիել Օրտեգայի դեմ բողոքի շարժման առաջնորդ)։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
2. Let’s do “pachig”
3. Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին
4. Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի դաշնակից ու գործընկեր պետությունների ղեկավարների ընթրիքին
5. Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին. Ֆեդերիկա Մոգերինի
6. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
7. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
8. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
9. Վարչապետ Փաշինյանը` Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաջարանում և Կապանում
10. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.Օրեր 5-8/ 77/ 2016
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: