ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մոգական ռեալիզմի հայ ներկայացուցիչը Պրահայում. Նարեկ Վանի անհատական ցուցահանդեսը փետրվարի 16-21-ը

09 փետրվարի, 2017 | 22:22

Հայկական կերպարվեստի սիրահարները կարող են հիանալ Հայաստանից  Չեխիա ժամանած երիտասարդ  շնորհալի նկարիչ Նարեկ Վանի զարմանահրաշ ստեղծագործություններով։ Պրահայի կենտրոնում գտնվող Galerie Jakubska պատկերասրահում  նկարչի  աշխատանքների ,,Շարժվող հատվածներ,, անհատական ցուցահանդեսը կգործի փետրվարի 16-21-ը։  Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Չեխիայում Հայաստանի դեսպանությունը եւ Յակուբսկա պատկերասրահը։ 

Հասցեն՝ Galerie Jakubska , Jakubská 744/4, 110 00 Praha-Staré Město։ www.galeriejakubska.com

Աշխատանքային ժամերն են՝  10:00 – 18:00

narek van 1Գեղանկարիչ  Նարեկ Վանի արվեստը բազմաշերտ է. այն մի քանի հստակ մոտեցումների համադրություն է, որում մեծ տեղ ունեն գիծը, գույնը, զարդանախշը, մոգականությունն ու բանաստեղծականությունը:

Նարեկ Վանը ծնվել է 1985թ. Երևանում` արվեստագետների ընտանիքում: Արվեստի նկատմամբ սերը Նարեկը ժառանգել է իր պապից` ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Շարամբեյանից, ում մշակութային գործուներությունը մեծ ազդեցություն է ունեցել նկարչի աշխարհայացքի ձևավորման վրա:

Երիտասարդ նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը «Մասնիկապատում» խորագրով տեղի է ունեցել 2015թ. Երևանի «Դալան Արթ» ցուցասրահում, որտեղ ներկայացվել են նկարչի 24 աշխատանքներ և 1 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ: Նույն թվականին ՀՀ նկարիչների միությունում Նարեկ Վանը մասնակցել է «Երիտասարդ նկարիչների հանրապետական ցուցահանդեսին», ինչպես նաև ունեցել մեկ ստեղծագործության ցուցահանդես-երեկո:  2015 և 2016թթ. ընդգրկվել է ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնում լավագույն գաղափար անվանակարգի և հանրային ժյուրիի կազմում:

narek van Exhibition Poster newՆարեկ Վանի ողջ ստեղծագործությունը կարելի է համարել մեկ ամբողջություն, իսկ թեմայի ընտրությունն առանձնանում է իր բազմազանությամբ ու խորությամբ: Նարեկ Վանն ունի սեփական ուրույն ձեռագիր, որը դժվար է տեղավորել որևէ ուղղության կամ ոճական սահմաններում, այդուհանդերձ այն առավել մոտենում է մոգական ռեալիզմին:

Հատկանշական է նրա հիպոթետիկ քաղաքային տեսարանների շարքը, որոնց շարքում առանձնանում է իր ներքին փոքրիկ երևակայական քաղաքը՝ Նարեկավանը: Նարեկ Վանն իր ստեղծագործություններում անդրադառնում է նաև Հին Կտակարանի թեմաներին, ինչպես նաև հեքիաթային-առասպելական, կենսական, սոցիալական ալեգորիկ թեմաների, որոնք նրան հաջողվում է բերել սեփական նկարչական դաշտ:

Նրա արվեստն արտահայտիչ է, օժտված պլաստիկ բազմազանությամբ: Ստեղծագործության մակերեսը միշտ հագեցած է, լի դինամիզմով ու շարժով: Այս ամենին միանում է վառ գունաշարը, որը գործերին հաղորդում է  բովանդակային արտահայտչականություն և էմոցիոնալություն:

Հուսանք, պրահայաբնակ հայերն ու Չեխիայի մայրաքաղաքի հյուրերը ժամանակ կգտնեն եւ անպայման կայցելեն հայ նկարչի ցուցահանդեսը, ով անկասկած իր արվեստով կգրավի շատ-շատերի ուշադրությունը։

 ՕՐԵՐ ամսագիր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: