ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուրուգվայում կանցկացվի Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողով

31 օգոստոսի, 2016 | 13:05

rnk-uruguayՍեպտեմբերի 2-ին Ուրուգվայում տեղի կունենան Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովը։ Օրը համընկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարելիցին՝ հաղորդում է Agencia Prensa Armenia— ն:

Համաժողովի կազմակերպիչ Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Ուրուգվայում անցկացվող համաժողովը սոցիալական ակտիվիստների, գիտնականների և օրենսդիրների մի ամբողջ հավաքույթ  է լինելու։ Ըստ համաժողովի կազմակերպիչների՝ կմշակվեն և կհրապարակվեն Լեռնային Ղարաբաղի խնդիրներին նվիրված հետազոտություններ և կկազմակերպեն քննարկումներ։

Հիշեցնենք, որ համաժողովը հովանավորում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Համաժողովին ներկա կլինի նաև ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ով կներկայացնի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանն ասել է, որ իրենք համոզված են, որ Ուրուգվայի ժողովուրդը, որը հավատարիմ է ազգերի համերաշխության եւ ժողովրդավարության սկզբունքներին՝ կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնիշխանության համար պայքարին։

Հիշեցնենք, որ 2015թ.-ի հունվարի 4-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանն ու ինքնորոշման իրավունքին։

Աղբյուր՝ armradio.am

Առնչվող նյութեր
1. Ուրուգվայական լավագույն ֆիլմերը կրկին Երեւանում
2. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
3. Զաորալեկը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբին
4. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
6. Հանդիպեցին, որոշեցին հանդիպել
7. Ինտերպոլը Շտետինայի նկատմամբ հետախուզում չի հայտարարի
8. Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Ավստրիայում
9. Ադրբեջանն իր քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում
10. Մինսկի խումբը կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: