ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

MONTY RICH ամսագիրը մեծարեց Գեւորգ Ավետիսյանին

20 հունիսի, 2018 | 10:16

Հունիսի 19-ին  Պրահայի Պիրամիդա հյուրանոցային համալիրին կից կինոդահլիճում  տեղի ունեցավ ներդրումային գագաթաժողով, որի կազմակերպիչն էր MONTY RICH ընկերությունը, որը հրատարակում է համանուն ամսագիրը, կազմակերպում է ներդրումային համաժողովներ, ստեղծում ներդրումային հարթակներ։

Տնտեսության ամենատարբեր ճյուղեր ներկայացնող պրոֆեսիոնալները մոտ 200 մասնակիցների համար խոսեցին  էներգետիկայում, անշարժ գույքի շուկայում, ոսկու,  նավթի եւ այլ ոլորտներում ներդրումային տարբեր նախագծերի հնարավորությունների մասին։

Համաողովը բացեց  MONTY RICH ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Միլան Խարվատը, իսկ հանդիսավարն էր ներդրումների մասնագետ, հայտնի տնտեսագետ Լուկաշ Կովանդան։

Ամսագրի վերջին համարի գլխավոր հերոսը հայ գործարար, ,,Մառլենկա,, միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանն էր։ Նրան էլ վերապահված էր ներկայացնել իր բիզնեսի հաջողության գաղտնիքները, որոնց մասին արդեն գրել էր ամսագիրը ,,Մեղրյա թագավորը,, հոդվածում։

Լուկաշ Կովանդան նախքան Գեւորգ Ավետիսյանին ներկայացնելը, նշեց, որ անցյալ տարի եղել է Հայաստանում, հիացել է բնությամբ եւ այլ հրաշալիքներով, եկեղեցիներով ու հյուրասիրությամբ, եւ ներկաներին երաշխավորեց ճամփորդել Հայաստան։ Բեմ հրավիրելով հայ գործարարին, նա իր հարցերով անդրադարձավ  1995 թվականին չեխական Ֆրիդեկ Միստեկ քաղաքում հաստատված եւ մեծ հաջողության հասած Մառլենկա թխվածքի պատմությանը։ Գեւորգ Ավետիսյանը մանրամասն ներկայացրեց Չեխիա գալու եւ հաստատվելու, թխվածքի արտադրություն սկսելու պատմությունը։ Այսօր արդեն Մառելկայի արտադրանքի  տեսականին հասնում է աշխարհի 43 երկիր, այդ թվում նաեւ Հայաստան, ուր վաճառվում է ԾԻՐԱՆԻ սուպերմարկետների ցանցում։ Հաջողության գաղտնիքը, հայ գործարարի ասելով շատ պարզ է՝ ցանկացած աշխատանք պետք է կատարես սիրով, սրտով եւ հավատով, եւ դրական արդյունքը երկար սպասեցնել չի տա։  Այսօր արդեն ընկերությունում աշխատում է 265 մարդ, իսկ նոր հոսքագծի գործարկումից հետո, նրանց թիվը կավելանա 100-ով։

Այնուհետեւ, Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի եւ Գեւորգ Ավետիսյանի ընտանիքի անդամների ներկայությամբ հայ գործարարը շամպայնով շնորհավորեց հոբելյանական համարը, որից հետո տեղի ունեցավ ընդունելություն եւ իր ստորագրությամբ ամսագրի համարը կազմակերպված աճուրդում վաճառվեց 21 հազար կրոնով՝ բարեգործական նպատակների ուղարկելու նպատակով։

 

Հ.Ա.

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Մառլենկան ընդգրկվել է Ֆորբսի ՙ111 չեխական ընտանեկան բիզնես՚ համարում
2. Երկրորդ անգամ Չեխիայի 2018 թ. Superbrands մրցանակը ,,Մառլենկա,, ընկերությանը. տրվել է նաեւ Սլովակիայի Superbrands-ը
3. Չեխիայի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան այցելել է Մառլենկա ընկերություն
4. Չեխիայի եւ Սլովակիայի 2018 թվականի Superbrands մրցանակը ստացել է ,,Մարլենկա,, ընկերությունը
5. ,,Մառլենկայի,, թագավորական տորթը եւ ,,Ժողովրդական որակ 2017,, տարվա մրցանակը
6. ,,Մառլենկա,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը՝ Ֆորբսի ձեռնարկի պատվավոր հյուր
7. Չեխահայ ձեռնարկատերը հաղթեց թուրք-գերմանական ընկերությանը Թուրքիայում
8. Միլան Շտյեխի հայաստանյան երեք օրերը եւ հայ-չեխական կապերի նոր որակը
9. ՉԵԽ ՍՈՒՊԵՐԲՐԱՆԴՍ 2017 մրցանակը՝ ,,Մարլենկա,, հայտնի ընկերությանը
10. Չեխական բիզնեսի պատվավոր մրցանակներ Գեւորգ Ավետիսյանին, Կարել Գոտին, Իվանա Թրամփին եւ այլոց

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: