ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մխիթարյանը կերտեց Յունայթիդի պատմությունը. գրում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքէջը

25 մայիսի, 2017 | 05:36

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոսների հարուստ հավաքածուին գումարեց նաեւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում Անգլիայի 20-ակի չեմպիոնը Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին», որը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել էր 1996-ին: Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Այս մասին գրում է   news.am-ը։

Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայացած հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին «Մանչեսթեր արենա» ստադիոնում մայիսի 22-ին Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 22 զոհվածների հիշատակը: Այդ ողբերգության պատճառով չկայացավ նաեւ եզրափակիչից առաջ նախատեսված շոուն:

Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել անգլիական ակումբի մեկնարկային կազմում եւ դարձավ Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը խաղաց եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում:

Իր հերթին Սխիթարյանը Թվիթերյան իր էջում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է բոլորին, եւ այն նվիրել իր ընտանիքին, Մանչեստրին եւ բոլոր հայերին։ Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքէջը թիմի հաղթանակի մասին հոդվածը վերնագրել է՝ ,,Մխիթարյանը կերտեց Յունայթիդի պատմությունը,,։ 

 

ՕՐԵՐ


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: