ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ

23 օգոստոսի, 2018 | 08:39

Օգոստոսի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը. Չեխիան Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից է:

Արա Բաբլոյանը կարեւորել է միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակների համագործակցությունը՝ նշելով, որ հայկական կողմն ակնկալում է ավելի խորացնել եւ համակարգել այդ փոխգործակցությունը:

Անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը ողջունել է Չեխիայի խորհրդարանում նոր բարեկամական խմբի ձեւավորումը` նշելով, որ բարեկամական խմբերը մեծ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները զարգացնելու գործում:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար` հույս հայտնելով, որ խորհրդարանի վերին պալատը, հետեւելով Պատգամավորների պալատի օրինակին, եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Արա Բաբլոյանը չեխ գործընկերներին վստահեցրել է, որ տեղի ունեցած փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդել հայ-չեխական ամուր հարաբերությունների վրա: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում իշխանության փոխանցումը ի պատիվ երկու կողմերի տեղի է ունեցել առանց ցնցումների: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կոչ է արել միջազգային գործընկերներին շարունակել Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:

Միլան Շտյեխի հետ զրույցում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխը, ողջունելով հայ խորհրդարանականներին, ընդգծել է, որ գերազանց է գնահատում 2017 թվականի հոկտեմբերին իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Միլան Շտյեխը նեկայացրել է Չեխիայի ներքաղաքական դրությունը՝ ընդգծելով, որ չնայած որոշակի տարաձայնություններին, բոլորովին վերջերս Չեխիայի կառավարությանը հաջողվեց ստանալ վստահության քվե:

Չեխիայի Սենատի նախագահի խոսքով՝ չեխական կողմի համար ակնհայտ է Հայաստանի ձգտումն էլ ավելի խորացնելու երկկողմ բազմաշերտ հարաբերությունները Չեխիայի հետ:

Միլան Շտյեխը վստահեցրել է, որ Չեխիայում եւս տեղի ունեցած ներքաղաքական դասավորումները որեւէ կերպ չեն ազդել հայ-չեխական հարաբերությունների բարեկամական բնույթի վրա եւ առկա են տարբեր ոլորտներ, որտեղ Չեխիան կարող է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին: Այս համատեքստում նա անդրադարձել է երկու երկրների միջեւ կրթական ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ նշելով, որ հետագա ուսումը կազմակերպելու համար Չեխիան ուրախությամբ կհյուրընկալի Հայաստանի լավագույն ուսանողներին:

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում:

Միլան Շտյեխի խոսքով՝ Հայաստանը քաղաքական առումով դժվարին տարածաշրջանում է գտնվում, հետեւաբար Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ: Սենատի նախագահը դրական է գնահատել միջազգային գործընկերների հետ Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականությունը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանին հաջողվեց եվրոպացի գործընկերներին վստահեցնել, որ հարաբերությունները կարող են կառուցվել ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Չեխիայի Սենատի նախագահը նշել է, որ Չեխիայի դիրքորոշումն այդ հարցում հստակ է՝ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ եղանակով, բանակցային սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ կողմերից որեւէ մեկին զինելը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի լուծմանը:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ փաստել են, որ Հայաստանն ու Չեխիան լավագույնս գիտեն մեկը մյուսի պատմությունը, ինչը նպաստում է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

0rer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
6. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
7. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
8. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
9. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Լիդիցեի հուշահամալիր
10. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
2.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
3.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
4.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
5.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
6.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
7.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
8.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
9.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
10.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: