ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում

04 մարտի, 2018 | 08:28

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Իսպանիայում

Փետրվարի 25-ին ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի «Հայ տուն» միության համատեղ ջանքերով Մադրիդում տեղի ունեցավ Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» արցախյան հերոսամարտի մոտիվներով նկարահանված ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացվեց հեղինակի կողմից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

ԻԹ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Միքայել Պողոսյանին ներկայության և կատարված աշխատանքի համար, անդրադարձ կատարեց արցախյան հերոսամարտին և շարժման 30-ամյակին՝ շեշտելով հայկական համայնքներում նման մշակութային և ուսուցողական միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ֆիլմի ավարտից հետո կազմակերպվեց հետաքրքիր և բուռն քննարկում հեղինակի և ներկաների միջև:

Միջոցառմանը ներկա էին շուրջ 150 հանդիսատես՝ հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի երիտասարդներ, համալսարականական շրջանակների և ԶԼՄ ներկայացուցիչներ:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
2. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
3. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
4. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
5. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
6. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
7. Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում
8. Իսպանիա. Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց
9. ԻՍՊԱՆԻԱ.- Վերջին զանգ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում
10. Վալենսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: