ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Լավ լուր երկու կողմի համար». Եվրոխորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ պայմանագրին

04 հուլիսի, 2018 | 14:15

CEPA agreement, Photo by Frank Engel

Ստրասբուրգ .- Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների 573 կողմ, 50՝ դեմ և 45 ձեռնպահով հավանություն տվեցին Հայաստան-Եվրամություն համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։

Լյուքսեմբուրգից եվրապատգամավոր Ֆրանկ Էնգելը քվեարկությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրախորհրդարանում քվեարկությունն  անցավ գերակշռող մեծամասնությամբ։ Լավ լուր երկու կողմերի համար»։  Նիստի ժամանակ ունեցած իր ելույթում վերջինս նշել էր, որ եթե Եվրամիությունը մի բան պիտի անի Հայաստանի համար, ապա պիտի անի հիմա ու ավելի լավ, քան մինչ այժմ։

https://www.facebook.com/tateviksweden/videos/1987353501297861/

Չեխիայից եվրախորհրդարանական Յարոմիր Շտետինան հայտնելով քվեարկության մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է. «Փաստաթուղթը հստակորեն հայտարարում  է, որ Հայաստանը Եվրոպա է, հայերը՝ եվրոպացիներ են»։ Նա նաև տեղեկացրել է, որ պատգամավորներն այսպիսով ողջունում են գարնանը Հայաստանում տեղի ունեցած անարյուն իշխանափոխությունը։

https://www.facebook.com/jaromir.stetina/videos/10217079418360634/

Եվրախորհրդարանի զեկուցող Լազլո Տոկեշը (Հունգարիա) նշել է, որ քվեարկությունն աջակցության հզոր ուղերձ է Հայաստանի քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ բանակցությունները սկսվել էին 2015 թվականին և ավարտվել 2017ի նոյեմբերին Բրյուսելում դրա ստորագրմամբ։

Հայաստանը համաձայնագիրը վավերցրել է ապրիլի 11ին։

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
2. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
3. Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում
4. «Ճիշտ է, որ Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի…
5. Ինտերպոլը Շտետինայի նկատմամբ հետախուզում չի հայտարարի
6. Ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց դրանց վրա ազդել է ընտրակաշառքը:-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵՄ
7. Հայաստանի պարգեւներ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում՝ Յարոմիր Շտետինային
8. Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են
9. Ադրբեջանը քրեական հետախուզում է հայտարարել չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինայի, ինչպես նաեւ հույն եւ լյուքսեմբուրգցի պատգամավորների նկատմամբ
10. Արցախը շնչում է ժողովրդավարությամբ ու ազատությամբ. Յարոմիր Շտետինա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: