ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈՒՐԲ Է,ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ. ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

04 դեկտեմբերի, 2018 | 18:17

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Մի քանի խոսքով պատմեք ձեր ու ձեր գործունեության մասին։

Ես ինձ ուղղակի մայր եմ համարում, չէ որ բնության մեջ ամենահզոր էակը մայրն է, նա իր զավակի համար պատրաստ է ամեն քայլի, իմ զավակը հայրենիքս է:

Ինչպես կբնութագրեք Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե կազմակերպությունը։

Կազմակերպությունն իր ծնունդով ոչ մի ընթացք չփոխեց իմ կյանքում, շարունակում եմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ մինչ իր ծնունդը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՆԵՐՍՈՒՄ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ և ԺՈՂՈՎՐԴԻՍ ՀԱՄԱՐ: Այն հիմադրվեց, որպեսզի իր ծնունդով ապրեցնի վաղամեռիկ աշակերտիս անունը՝ 19-ամյա Արշակ Դաբաղյանի, ով զոհը դարձավ դժբախտ պատահարի իր իսկ հիվանդության պատճառով՝ Մանկական ուղեղային կաթված: Հիմնադրման առաջին իսկ օրից զբաղվել ենք ՄՈՒԿ, քաղցքեղ, լեյկոզ, շատ այլ հիվանդություններ ունեցող, թե մանկհասակ, թե մեծ հայրենակիցներով, հետո ավելացան անապահով ընտանիքները, իսկ ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ծրագրերը մշտական առաջնային տեղում:

-Իսկ ո՞րն է Ձեր կազմակերպության նպատակը

Այս կազմակերպությունն իր առաջ նպատակ ունի օգնել հիվանդ, ֆիզիկապես սահմանափակ հնարավորություններով հաշմանդամ երեխաներին, անապահով ընտանիքներին ինչպես նաև նրանց, ովքեր կունենան մեր կազմակերպության օգնության կարիքը

Հավատում եք,որ կգա համախմբան ժամանակները:

-Քանի դեռ մեր գիտակցության մեջ գործում է Կռիլովի առակի սկզբունքը, կդժվարանանք համախմբված ապրել, սակայն պետք է սովորենք գնահատել մեր կողքին ապրող ուժերը. Վստահենք և կարևորենք միասնական լիելըու գաղափարը: Մենք միշտ ուժեղ ենք միասին:


-Հայրենասեր մարդու ձեր բնորոշումը։
-Երբ մարդու համար սկսեն գործել սեփական անձից դուրս եղած հանրային ամեն ինչը, այն պահպանելու և զարգացնելու գաղափարներով, նա կհասկանա հայրենիքի կարևոր դերն ու նշանակությունը: Հայրենասեր մարդու համար գոյություն ունի մի ուրիշ  արժևորված աշխարհ:

-Ինչպիսի հատկություններով է նշանավորվում ու դրսևորում իրեն իսկական հայրենասերը;

-Հայրենիքն ինձ համար ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՍ է՝ հայ ու Հայաստանը,  և հայրենասեր լինելը հենց պահպանելն ու սերունդներին փոխանցելն է հայոց լեզուն և հայ մշակույթը, որովհետև ազգը կարող է ապրել միմիայն իր լեզվով և մշակույթով, չկա դրանցից մեկն ուրեմն կորցում ենք հայրենիքը: Հետևաբար հայրենասիրությունը հենց դա էլ պահանջում և պարտադրում է:
-Որքա՞ն հաճախակի եք մասնակցում կամ կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ և ինչպիսի՞ բնույթ են կրում դրանք։

-Հայրենասիրական բոլոր միջոցառումներն ու դրա հետ կապված բոլոր ծրագրերն ուղղակի իմ ապրելաձևն են, այն իմ կենցաղն  ու իմ առօրյան են: Ցանկացած միջոցառում իրականացնելիս կազմում եմ այնպես, որ այն նպատակ հղի սերուդների մեջ էլ ավելի կարևորելով մեր տեսակը հայ լինելու և այն, ինչը կարող է մեզ դարձնել ավելի կատարյալ։


-Մի քանի խոսքով պատմեք ձեր առաջիկա ծրագրերի մասին:

 -Չեմ հասցնում ծրագրեր կազմել, որովհետև արդեն օրն է թելադրում ծրագրերի առկայության անհրաժեշտությունն ու դրանց իրականացման ճանապարհները: Ինչպես գիտեք մանկավարժ եմ աշխատում և այդ աշխատանքն էլ համարում եմ Աստծո կողմից շնորհված առաքելություն,  որ ես պարտավոր եմ սերունդներին ոչ միայն տալ իմ գիտելիքը, այլև սերն ու ջերմությունը շրջապատի, ընկերների, բնության, այն ամենի, ինչը շրջապատում է մեզ և մեր իրականությանը: Առաջիկայում ունենք մի շատ կարևոր նախագիծ՝ <<Վերադարձ արմատներին>>, որի հեղինակն է դիզայներ-մոդելավորող՝ Վերգինե Ալավերդյանը, որտեղ մշակում ենք ծրագրեր աշխարհասփյուռ հայությանը վերադարձնելու մեր արմատներին՝ տարազների, խոսքի, պարի, երգի, ծեսերի, խաղերի, ասույթների, խոհանոցի լեզուներով, այ հենց սա էլ կլինի մեր համախմբման բանաձևը, որը բոլորիս կդարձնի միասնական


-Ինչպիսի՞ տպավորություններով եք վերադառնում զինվորների հետ հանդիպումներից հետո:

Դա մի անբացատրելի հզոր զգացում է, դու հանդիպում ես մարդկանց՝  18-20 տարեկան տղաների, ովքեր պատրաստ են ամեն պայմանում կյանք տալու հանուն կյանքերի: Մինչ ապրիլյան պատերազմը այլ զգացում էր՝ ոգևորվում էի, հպարտաում, իսկ հիմա, երբ նրանք ճանապարհում են մեզ դեպի ավտոբուսը, իմ մեջ վախ է լիում, այսպես ամեն անգամ իմ հետևում կանգնած զիվորների համար աղոթում եմ, որ հանկարծ մեկի մազը չծռվի, որ բոլորը անփորձանք տուն գան՝ ամեն մեկը մի տան ճրագ:

-Զինվորների արձագանքը ձեր հետ հանդիպումների մասին 

Շատ ջերմ են ընդունում, կարծես ամենահարազատ մարդիկ լինենք, ինձ համար, որ այդպես է, նրանք հայրենիքիս զինվորն են սահմանում, մենք՝ թիկունքում:
-Ձեր զգացումները սահման այցից առաջ և հետո:

-Գիշերը չեմ կարողանում քնել, ամբողջ ճաապարհին և ոգևորված եմ լիում և լարված, ինձ միանում են երիտասարդ կամավորների ողջ բանակ, որոնց անվտանգության համար ևս անհանգստանում եմ շատ:

Հետո էլ չեմ կարողանում քնել, անընդհատ ժապավենի վրա անցնում է ողջ ընթացքը, տղաների կարոտով լցված աչքերը, ուզում ես բոլորի համար անել այն, ինչը կաեին նրանց մայրերը: Ասեմ, ծանր է ինձ համար հետ գալը, ամբողջ ընթացքում աչքիս առաջ են լինում ցրտին ու շոգին իմ անվտանգությունը պահող տղաները, որոնց ծնողները չեն էլ պատկերացնում, թե ինչ իրավիճակներում են իրենց զավակներն այն ապահովում: Ահա հենց այս ամեն էլ է մեզանից պահանջում միասնություն և համախմբում:


-Խոսք ուղղված մեր զինվորականներին ու երիտասարդներին։

-Խոսքս կուղղեմ 2016թ. ապրիլի 25-ի զոհված սպա՝ Տիգրան  Մխիթարի Պողոսյանի խոսքով՝ <<ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈՒՐԲ Է,ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ>> և կավարտեմ իմ խոսքով՝ <<ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈՒՐԲ Է և ՀԱՆՈՒՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ>>:
Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Նախիջեւանին սահմանակից մարտական դիրքեր
2. Բացառիկ թափանցիկ հիմնադրամ. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զինվորները ապահովագրվում են, մնում է աջակցել նրանց
3. Հարցազրույց Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի հիմնադիր նախագահ, Արծիվ 9-ը և Արամազդ ջոկատների հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանի հետ
4. Հայաստանի նախագահը եւ պատգամավորները այցելել են շփման գծում վիրավորված զինծառայողներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: