ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը հանդիպեց սփյուռքի նախարարին

22 մայիսի, 2018 | 16:00

Մայիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին:

Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը նշեց, որ նախարարության համար առաջնային խնդիր են Հայաստան-Սփյուռք կապերի պահպանումն ու զարգացումը: «Սփյուռքը բազմերանգ է, բազմաշերտ ու բարդ: Արդյունավետ գործելու համար հարկավոր է կամք, պատրաստակամություն, ինչը մենք ունենք: Պետք է սկսենք ակտիվ գործել»,-նշեց նախարարը:

Շնորհավորելով Մխիթար Հայրապետյանին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Վարդգես Մահտեսյանն ընդգծեց, որ Սփյուռքի նախարարությունը իրենց համար կարևոր կառույց է: «Կշարունակենք մեր գործակցությունը, ավելի կմշակենք այն ու կսերտացնենք: Թե՛ Հայաստանի հանրությունը, թե՛ Սփյուռքը նոր կառավարությունից մեծ ակնկալիքներ ունի: Չափազանց ուրախ եմ, որ աշխարհին ցույց տվեցինք մեր միասնականությունը, առանց մեկ կաթիլ արյան հաղթահարեցինք դժվարությունները: Այսօր ժողովրդի դեմքին ժպիտ կա, գոհունակության զգացում: Առավել ուրախ եմ, որ կառավարության կազմում ներգրավված են երիտասարդ ուժեր»,-նշեց հյուրը:

Երկուստեք քննարկվեցին նախարարության ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես ադրադարձ կատարվեց նախարարության «Արի տուն» ծրագրին: Նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այս տարի ծրագրերն իրենց բնականոն հունով կընթանան, հնարավորության դեպքում կկատարվեն որոշակի տեխնիկական բարեփոխումներ:

«Մյուս տարի մեր ծրագրերը փոփոխություններ կկրեն: Մեր բոլոր քայլերը միտված են լինելու միմիայն աշխատանքի բարելավմանը»,-ընդգծեց Սփյուռքի նախարարը:

Հանդիպման ավարտին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը նախարար Մխիթար Հայրապետյանին մաղթեց արդյունավետ աշխատանք և սերտ գործակցություն Սփյուռքի հետ:


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
4. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
5. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
6. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
7. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
8. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
9. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
10. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: