ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լոնդոնահայերը միացել են ,,Մերժիր Սերժին,, ակցիային՝ բողոքի ցույց անելով Հայաստանի դեսպանության առջեւ

21 ապրիլի, 2018 | 13:25

Մի քանի տասնյակ լոնդոնահայեր այսօր բողոքի ցույց են կազմակերպել Լոնդոնում Հայաստանի դեսպանության առջեւ՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանում ծավալված Քայք արա՝ մերժիր Սերժին շարժմանը։ Ցուցարարները նաեւ պահել են ,,Ազատ, անկախ ոստիկան» լոզունգով պաստառ, որի վրա ստորագրել են եւ ուղարկել Հայաստան։ Կոչ են արգել հայ ոստիկաններին կանգնել երիտասարդության կողքին։

Կազմակերպիչները դիմել են լոնդոնահայությանը հետեւյալ կոչով՝

,,Սիրելի Լոնդոնահայեր,
Մեր հայրենիքում մեր եղբայրները և քույրերը խաղաղ անհնազանդության մեթոդներով ոտքի են ելել մերժելու Հայաստանում ավտորիտար և բռնապետական ռեժիմին հիմքեր դնող Սերժ Սարգսյանի կառավարման դեմ: Սա երկար տարիների կոռուպցիայի և անարդարության արդյունքն է:

Ցույցերին իրենց աջակցություն են հայտնել սփյուռքահայ մտավորականներ ինչպիսիքն են Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը, Դարոն Մալաքյանը: Մենք բոլորս, ներառյալ և ես, միշտ աջակցել և կազմակերպել ենք բողոքներ պաշտպանելու Հայաստանի և Արցախի արտաքին շահերը: Ցավոք այս անգամ մենք պետք է օգնենք լուծելու մեր ներքին խնդիրը: Մենք նույնպես պետք է աջակցենք մեր հայաստանցի եղբայրների և քույրերի պայքարին մեր նախնինների երազած հայրենիքը կառուցելու արդար գործին:

Մեծ Եղեռնի զոհերի հիշողությունը հարգելու ամենամեծ պատասխանատվությունը ուժեղ Հայաստան կառուցելն է: Հետևաբար ցեղասանությանն նվիրված ամենամյա ցույցից առաջ հավաքվենք հայտնելու մեր աջակցությունն ու համերաշխությունը մեր հայրենակիցներին ի բարորություն Հայաստանի պայծառ ապագայի!

Մենք կմնանք այնտեղ մինչև ժամը 11:30 և հետո միասին կքայլենք դեպի Marble Arch միանալու ցեղասպանությանը ամենամյա քայլերթին:

#MyStep #DiasporaStep #RejectSerzh

#Իմքայլը #ՍփյուռքիՔայլը #ՄերժիրՍերժին


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. Ինչպե՞ս ընտրել դատարանների անկախացման լավագույն մեխանիզմը. հանդիպում-քննարկում
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
6. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
7. Նոր բացահայտում Մարտի 1-ի գործով. հետախուզում նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ
8. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
9. Բելգիայի հայերի բաց նամակը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին
10. Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: