ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը

07 հուլիսի, 2018 | 08:46
05 Հուլիսի, 2018

Հուլիսի 5-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Լիտվայի հայերի միության աջակցությամբ տեղի ունեցավ Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակի բացման արարողությունը, որին մասնակցում էին Լիտվայի մշակույթի նախարար Լիանա Ռուոկիտյեն և աշխատանքային այցով Լիտվայում գտնվող Էստոնիայի մշակույթի նախարար Ինդռեկ Սաարը։ Միջոցառման անցկացման առաջաբանն էր «Հանուն մեր իրավունքների» կարգախոսը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով իր խոսքում նշեց, որ որպես միջոցառման անցկացման օր հուլիսի 5-ի ընտրությունը պատահական չէր, քանի որ այն Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սահմանադրության օր: Այնուհետև դեսպանը ներկայացրեց հայ ժողովրդի սահմանադրական հարուստ ավանդույթները՝ հիշատակելով 5-րդ դարում Վաչագան Բարեպաշտի «Սահմանադրություն կանոնականը», 12-13-րդ դարերում Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի Դատաստանագրքերը, 1773-1783թթ. հնդկահայ համայնքի ներկայացուցիչների կողմից Հայաստանի ապագա պետության համար սահմանադրության՝ «Որոգայթ փառացի» ստեղծումը: Տիգրան Մկրտչյանի խոսքերով սահմանադրական այդ ավանդույթները կարևոր ազդեցություն ունեցան ազգային ազատագրական շարժման ողջ ընթացքի վրա, ինչը հանգուցալուծվեց 1918թ. Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումով, որի հարյուրամյակը նշվեց ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Լիտվայում, Էստոնիայում և Լատվիայում:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Ուժուպիսի նախագահ Ռոմաս Լիլեյկիսը և վարչապետ Սակալաս Գորոդեցկիցը, ովքեր անդրադարձան Լիտվայում հայկական ներկայությանը և շեշտեցին, որ Ուժուպիսի սահմանադրության հայերեն տեքստի առկայությունն էլ ավելի է ամբողջացնում այդ տեքստի ներկայացվածությունը՝ հավելյալ խթան հանդիսանալով հայ զբոսաշրջիկների համար այցելելու Ուժուպիս։

Ուժուպիսի սահմանադրությունը հայերեն ընթերցեց տեքստի թարգմանիչ, նշանավոր հայազգի գրող Վահագն Գրիգորյանը։ Սահմանադրության տեքստի հայերեն թարգմանությունը խմբագրվել էր Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից։

Միջոցառմանը մասնակցում էին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տեղեկանք. Ուժուպիսը, թարգմանաբար՝ «գետի այն ափը», Վիլնյուսի հին քաղաքի մասն է կազմում և զբաղեցնում է 60 հեկտար տարածություն՝ շուրջ 7000 բնակչությամբ:

1997թ. ապրիլի 1-ին Ուժուպիսը սիմվոլիկ նշանակությամբ ինքնահռչակվեց որպես անկախ հանրապետություն /Ուժուպիսի Հանրապետություն/՝ սեփական դրոշով, նախագահով, կառավարությամբ, օրհներգով, տարադրամով, սահմանադրությամբ և այլն: Ուժուպիսի սահմանադրության պատին ներկայացված են տարբեր լեզուներով այդ սահմանադրության թարգմանությունները։ Հայերենը 31-րդ լեզուն է, որով թարգմանվել է Ուժուպիսի սահմանադրությունը։


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
3. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Բալթյան հայերի միության հայտարարությունը
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
4.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
5.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
6.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
7.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
8.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
9.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
10.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: